Քաղաքականություն

Մեկնարկել է ԱԺ արտահերթ նստաշրջանը. ՈՒՂԻՂ

1 րոպեի ընթերցում

Մեկնարկել է ԱԺ արտահերթ նստաշրջանը. ՈՒՂԻՂ

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովում մեկնարկել է արտահերթ նստաշրջանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հուլիսի 8-ին գումարված նստաշրջանի օրակարգում ընդգրկված է 14 հարց:

Պատգամավորներն առաջին և երկրորդ ընթերցմամբ կքննարկեն և կքվեարկեն Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին և մի շարք այլ օրենքների նախագծեր և օրենսդրական փաթեթներ:

Խորհրդարանում կկայանա նաև Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամի ընտրությունը:

Նորայր Շողիկյան

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում