Հասարակական

ԱԺ նախկին պատգամավոր Վանիկ Ասատրյանը կալանավորվել է

1 րոպեի ընթերցում

ԱԺ նախկին պատգամավոր Վանիկ Ասատրյանը կալանավորվել է

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Ծառուկյան» խմբակցության նախկին պատգամավոր Վանիկ Ասատրյանը կալանավորվել է։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս տեղեկությունը հաստատեցին ԱԱԾ մամուլի կենտրոնից՝ այլ մանրամասներ չհաղորդելով։

Լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Ասատրյանը կալանավորվել է ընտրակաշառքի գործով, որով նաև մեղադրվում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։

Վանիկ Ասատրյանը 2017 թվականին ապրիլի 2-ին ԱԺ պատգամավոր էր ընտրվել «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի թիվ 9 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում