Հասարակական

Հուշամեդալներ ու դրամական պարգևներ` շիրակցի վետերաններին

1 րոպեի ընթերցում

Հուշամեդալներ ու դրամական պարգևներ` շիրակցի վետերաններին

ԳՅՈՒՄՐԻ, 7 ՀՈԻԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզի վետերանները ստացան «Հաղթանակի 75-ամյակին նվիրված» հուշամեդալներ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հուշամեդալները հայ վետերաններին է հանձնվել ՌԴ կառավարության անունից: Հաղթանակի 75­ամյակի առթիվ վետերաններին հատկացվել է նաև 30 հազար 500­ական դրամ գումար:

Շիրակի մարզում պարգևների արժանացան 21 վետերաններ, որոնցից 11­ը՝ Գյումրիից, մյուսները՝ մարզի այլ համայնքներից: Համավարակի պատճառով ոչ թե նրանք անձամբ, այլ նրանց որդիներն էին եկել Գյումրու վետերանների միություն՝ ստանալու պարգևները, մյուսներին պարգևը փոխանցեց «Հայաստանի վետերանների միավորում» ՀԿ նախագահ, պահեստազորի գնդապետ Սիմոն Եսայանը:

«Մայիսի 1-ի տվյալներով մեր հանրապետությունում կա 262 վետերան, նրանցից 21­ը բնակվում է Շիրակում: Այս պարգևները վետերաններին պետք է հանձնվեին մայիսի 9-ին, սակայն, համավարակային իրավիճակի պատճառով, միայն այսօր հնարավոր դարձավ նրանց հանձնել պարգևները»,- նշեց Սիմոն Եսայանը:

Հուշամեդալներ ու դրամական պարգևներ կստանան ՀՀ տարածքում բնակվող բոլոր վետերանները:

Արմենուհի Մխոյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում