Մաշա Մնջոյանը «Ավստրալիայի ձայնը» նախագծում կատարել է Հյուսթոնի գործերից մեկը և անցել հաջորդ փուլ
1 րոպեի ընթերցում
![Մաշա Մնջոյանը «Ավստրալիայի ձայնը» նախագծում կատարել է Հյուսթոնի գործերից մեկը և անցել հաջորդ փուլ](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/07/1020692.jpg)
ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստանի ձայնը» մրցույթի հաղթող Մաշա Մնջոյանը, որն այժմ մասնակցում է «Ավստրալիայի ձայնը» նախագծին, հաղթանակ է տարել մրցույթի PlayOff փուլում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մնջոյանը կատարել է Ուիթնի Հյուսթոնի I Have Nothing երգը: Մաշան այն սկսել է հայերենով՝ զարմացնելով բազմաթիվ ունկնդիրների:
Նույն երգը կատարել է մրցույթի մասնակիցներից Էլայզան, սակայն մարզիչը՝ Բոյ Ջորջը, նախապատվությունը տվել է Մաշային՝ նրան հնարավորություն ընձեռելով հանդես գալ մրցույթի հաջորդ փուլում:
Մաշա Մնջոյանը «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում գրել է, որ հրաշալի էր մայրենի լեզվով երգել բազմամշակութային երկրում՝ Ավստրալիայում: Նա ընդգծել է, որ իր համար անմոռանալի փորձ էր հանրահայտ ստեղծագործությունը ներկայացնել Էլայզայի հետ: Մնջոյանը շնորհակալություն է հայտնել Բոյ Ջորջին իրեն սատարելու համար:
Մրցույթի նախորդ փուլերում Մաշան փայլուն է կատարել Սելին Դիոնի All By Myself և Արետա Ֆրանկլինի Respect ստեղծագործությունները:
ՄաշաՄնջոյանը2013թվականինհաղթելէ«Հայաստանի ձայնը» մրցույթում: Նա մասնակցելէ նաև «Նորալիք» երգի միջազգային մրցույթին՝ անցնելով կիսաեզրափակիչփուլ: