Հասարակական

Լիտվայի նախագահի տիկինը նվերներ է ուղարկել կորոնավիրուսով վարակված հայ մանուկներին

1 րոպեի ընթերցում

Լիտվայի նախագահի տիկինը նվերներ է ուղարկել կորոնավիրուսով վարակված հայ մանուկներին

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիտվայի նախագահի տիկին Դիանա Նաուսեդիենեն նվերներ է ուղարկել կորոնավիրուսով վարակված հայ մանուկներին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է Լիտվայում Հայաստանի դեսպանությունը:

Նվերները Հայաստան են ուղարկվել հուլիսի 3-ին` լիտվական ռազմական ինքնաթիռով:

Լիտվայի կառավարությունը կորոնավիրուսի դեմ մղվող պայքարի նպատակով օրերս բժիշկների խումբ էր ուղարկել Հայաստան։ Տրամադրվել են նաև բժշկական պաշտպանիչ պարագաներ ու սարքավորումներ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում