Մշակույթ

Մարիաննա Գևորգյանն արժանացել է համաշխարհային մրցույթ-փառատոնի գլխավոր մրցանակին

1 րոպեի ընթերցում

Մարիաննա Գևորգյանն արժանացել է համաշխարհային մրցույթ-փառատոնի գլխավոր մրցանակին

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Քանոնահարուհի Մարիաննա Գևորգյանըհամաշխարհային WORLD FOLK VISION հեղինակավոր մրցույթ-փառատոնում հաղթանակ է գրանցել՝ զբաղեցնելով առաջին հորիզոնականը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Մարիաննան գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։

«Համաշխարհային WORLD FOLK VISION մրցույթ-փառատոնում գրանցեցինք հաղթանակ: Առաջին հորիզոնականով պատվավոր ԳԼԽԱՎՈՐ մրցանակ:

Խորին շնորհակալությունս բոլորին»,- գրել է քանոնահարուհին:

Օնլայն հարթակում անցկացվող այս մրցույթին մասնակցելիս Մարիաննաններկայացրել էր ազգային նվագարան քանոնը՝ կատարելով Սայաթ-Նովայի «Էշխեմեդ» ստեղծագործությունը:Ընտրությունը տևել էր մեկ ամիս: Մրցույթին մասնակցել էր 115 երկրի ներկայացուցիչ, բայց կիսաեզրափակիչ փուլ էր անցել 180-ը` 60 երկրից: Նրանց թվում են եղել նվագախմբեր, երգչախմբեր, անհատ կատարողներ:

Մարիաննա Գևորգյանը սովորելև գերազանցությամբ է ավարտել Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, հանրապետական, միջազգային մրցույթ-փառատոնների ոսկե մեդալակիր է: Աշխատում է Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան «Տաղարան» հնագույն երաժտության համույթում (գեղարվեստականղեկավար՝Ս. Երկանյան):

Լիլիթ Դեմուրյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում