Կլինիկական օրդինատուրայի ծրագրով բժիշկները մարզային ԲԿ-ներում կաշխատեն ոչ թե 5, այլ 3 տարի

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առողջապահության նախարարությունը նախաձեռնել է նպատակային կլինիկական օրդինատուրայի գործընթացի բարեփոխումներ:

«Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ նախարարության «Ֆեյսբուք»-ի էջից:

«Մասնավորապես նախատեսվում է, որ այս տարվանից կլինիկական օրդինատուրա ընդունվող բժիշկ-մասնագետներն ավարտելուց հետո մարզային բժշկական կազմակերպություններում մասնագիտական գործունեություն կիրականացնեն 3 տարի` նախկին 5 տարվա փոխարեն»,- հայտնում են նախարարությունից:

Նշանակումներ կատարելիս նախարարությունը հաշվի կառնի գործուղվող բժիշկ-մասնագետի նախապատվությունը, ինչպես նաև նրանց կաջակցի մարզերում կացության հարցում, որի ուղղությամբ կատարվում են սոցիալական աջակցության մեխանիզմների մշակման աշխատանքներ:

Ուսումնառության ընթացքում կլինիկական օրդինատորները ստանում են կրթաթոշակ` նվազագույն աշխատավարձի չափով:

Գրանցման և մանրամասներին ծանոթանալու համար ցանկացողները կարող են դիմել առողջապահության նախարարություն (Կառավարական տուն N 3), Անձնակազմի կառավարման վարչություն, 211 սենյակ, հեռ. 060-80-80-03/1505, 1504, էլ. հասցե: david.hovsepyan@moh.am:

2020-2021թթ. ուսումնական տարվա նպատակային կլինիկական օրդինատուրայի մասնագիտությունների ցանկը.

  1. Լաբորատոր ախտորոշում
  2. Ընդհանուր վիրաբուժություն
  3. Անեսթեզիոլոգիա-ռեանիմատոլոգիա
  4. Ակնաբանություն
  5. Մանկաբարձություն և գինեկոլոգիա
  6. Քիթ-կոկորդ-ականջաբանություն
  7. Նյարդաբանություն
  8. Ընտանեկան բժշկություն
  9. Հոգեբուժություն
  10. Մանկական հոգեբուժություն
  11. Մանկաբուժություն
  12. Նեոնատոլոգիա
  13. Ներքին հիվանդություններ
  14. Վարակիչ հիվանդություններ
  15. Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
  16. Ճառագայթային ախտորոշում
  17. Սրտաբանություն
  18. Ներզատաբանություն (էնդոկրինոլոգիա)
  19. Շտապ և անհետաձգելի բժշկություն
  20. Մանկական անէսթեզիոլոգիա-ռեանիմատոլոգիա
  21. Համաճարակաբանություն
  22. Դատաբժշկական փորձաքննություն:
Հայերեն Русский

Գերմանիայի հակահետախուզությունը հայտարարել է ռուսական լրտեսական ակտիվության ուժեղացման մասին

Մեր ձեռագրերում ու պատմության մեջ դատարկ էջեր չունենք. Մատենադարանի տնօրենը պատասխանել է Հիքմեթ Հաջիևին

«Արարատցեմենտ»-ը հերքում է ցեմենտի թանկացման մասին տեղեկությունները

Մեծ Բրիտանիայի կառավարությունը դեմ է Շոտլանդիայի և Ուելսի անկախության նոր հանրաքվեներին

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը շարունակելու է «Հեզբոլլահի» ենթակառուցվածքների խոցումը Լիբանանում

Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են չհարվածել միմյանց էներգետիկ օբյեկտներին

Պաշտպանության նախարարը ու Ֆրանսիայի նոր դեսպանը քննարկել են պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարները

Թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել է «Արթիկ» ՔԿՀ-ի ծառայողը

Հայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումը

Հարյուրից ավելի աշխատանք՝ մեկ հարթակում. ցուցահանդեսով մեկնարկեց «Հայաստանի գույները» ջրաներկի միջազգային փառատոնը