Մեկնարկում են հիպոթեկային նոր ծրագրեր՝ ուղղված երեխա ունեցող ընտանիքներին

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ժողովրդագրական իրավիճակի բարելավման հարցերը կառավարության ուշադրության կենտրոնում են: Մշակվել և փուլ առ փուլ կյանքի են կոչվում տարբեր ուղղություններով ծրագրեր, որոնք իրենց ազդեցությունը կթողնեն ժողովրդագրական իրավիճակի բարելավման վրա:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սմբատ Սաիյանը նշեց, որ դեռ 2017 թվականին ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի պատվերով կատարված ուսումնասիրությամբ վերհանվել են անձիվերարտադրողական վարքագծի վրա ազդող հիմնական գործոնները: Ըստ ուսումնասիրությունների՝ առաջին տեղում աշխատանքն է, եկամտաստեղծ գործունեությամբ զբաղվելը, երկրորդ տեղում՝ բնակարանային ապահովության խնդիրները:

ՀՀ վարչապետի ղեկավարությամբ գործում է ժողովրդագրական իրավիճակի բարելավման խորհուրդ: Այդ խորհրդի շրջանակում ծավալված քննարկումների արդյունքում մշակվել են մի քանի ուղղություններով ծրագրեր, որոնք արդեն կյանքի են կոչվում:

«Առաջիինն այն է, ինչին ականատես ենք լինում: Հուլիսի 1-ից բարձրանում է առաջին և երկրորդ ծնված երեխայի միանվագ նպաստի չափը: Այսօր, համապատասխանաբար, 50 հազար և 150 հազար դրամի փոխարեն կսահմանվի 300 հազար դրամ»,- ասաց Սմբատ Սաիյանը:

Հաջորդ ուղղությունը բնակարանային ապահովության աջակցության ծրագրերն են՝ ուղղված երեխա ունեցող ընտանիքներին: Այս տարվա հուլիսի 1-ից կմեկնարկեն նաև այս ուղղությամբ նախատեսված ծրագրերը: Առաջինը միանվագ դրամական աջակցությունն է՝ ուղղված մարզերում բնակարան ձեռք բերող անձանց:

«Առաջին ծրագրի շրջանակում մարզային բնակավայրում հիպոթեկային վարկով բնակելի անշարժ գույք ձեռք բերող ընտանիքներին տրվում է միանվագ աջակցություն բնակարանի արժեքի հինգ տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան մեկ միլիոն դրամը: Տրամադրվող աջակցության չափը կապված է ընտանիքում երեխաների առկայության հետ: Ծրագրից օգտվելու համար պարտադիր պայման է ընտանիքում երկու անչափահաս երեխայի առկայությունը»,- ասաց նախարարի տեղակալը:

Երկրորդը կանխավճարի ապահովագրության ծրագիրն է: Երկրորդ ծրագրի շրջանակում պետությունը քաղաքացուն հատկացնում է որոշակի աջակցություն, որն ուղղվում է կանխավճարի ապահովագրությանը: Պետությունն, ըստ էության, ապահովագրում է շահառուի կանխավճար վճարելու պարտավորությունը:

Երրորդ ծրագրի համաձայն՝ հիպոթեկային վարկ մարող ընտանիքում, եթե հուլիսի 1-ից երեխա է ծնվում, ապա պետությունը որոշակիորեն կմարի այդ հիպոթեկային վարկի մայր գումարի մի մասը:

«Մասնավորապես, մարզային բնակավայրում, եթե դա լինի առաջին կամ երկրորդ երեխան, ապա աջակցությունը հիպոթեկային վարկի 10 տոկոսի չափով է, իսկԵրևանումհինգ տոկոսի չափով: Եթե ընտանիքում երրորդ և հաջորդ երեխան է ծնվում, ապա մարումների չափը մարզային բնակավայրում կկազմի 50 տոկոս, Երևանում՝ 25 տոկոսի չափով»,- ասաց նա:

Նախարարի տեղակալը վստահեցրեց, որ սրանք բնակարանային ապահովության միակ ծրագրերը չեն: Առաջիկայում ականատես կլինենք նոր ծրագրերի: Նախատեսվում է շինարարության տեսքով նպատակային ծրագրեր իրականցնել մարզերում: Մարզային բնակավայրերում այդ խնդիրը սուր է դրված: Բնակարանաշինարարության բացակայությունը, ըստ էութան, թույլ չի տալիս մեր հայրենակիցներին օգտվել եկամտահարկի վերադարձի ծրագրից:

Հայերեն Русский

Էրդողանը վերահաստատել է աջակցությունը Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին

Իսպանիայի ընդդիմությունը պահանջել է տրանսպորտի նախարարի հրաժարականը՝ 69 զոհի պատճառ դարձած վթարից հետո

Հույս ունեմ, որ ընդդիմադիր գործընկերները հետևություն արել են. Ռուբինյան

Քննարկվել են ձմռանը ճանապարհների սպասարկման աշխատանքների պատշաճ կազմակերպմանն ուղղված հարցեր

Երևանում անցկացվող COP17 համաժողովի վերջին պաշտոնական լիագումար նիստերն են ընթանում

Նարեկ Կարապետյանը երկարաժամկետ խաղաղության համար անհրաժեշտ է համարում երաշխիքներն ու տարածաշրջանային հավասարակշռությունը

Շրջակա միջավայրի պաշտպանությունը նաև մարդու իրավունքների պաշտպանության հարց է. Երևանում քննարկվել է դատական համակարգի դերը

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին

Մոսկվայի ուղղությամբ արձակվել են ամենամեծ թվով ԱԹՍ-ները վերջին երկու տարվա ընթացքում

Եկամուտների հայտարարագիր ներկայացնելուն մնացել են հաշված օրեր. ինչ պետք է իմանալ մինչև վերջնաժամկետը