Հասարակական

Պատգամավորը հերքում է, որ ԱԺ նիստին մասնակցելիս տեղյակ է եղել կորոնավիրուսով վարակված լինելու մասին

1 րոպեի ընթերցում

Պատգամավորը հերքում է, որ ԱԺ նիստին մասնակցելիս տեղյակ է եղել կորոնավիրուսով վարակված լինելու մասին

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը հերքում է այն տեղեկությունները, թե ինքը տեղյակ է եղել, որ վարակված է կորոնավիրուսով, սակայն մասնակցել է խորհրդարանի նիստին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ենգիբարյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Ինչպես արդեն նշել եմ, առաջին սիմպտոմներն ինձ մոտ ի հայտ են եկել հունիսի 22-ի երեկոյան, 23-ին հանձնել եմ թեստ և այդ պահից ի վեր ինքնամեկուսացած եմ»,- գրել է Ենգիբարյանը:

Ինքնամեկուսացման կանոնները խախտելու համար սահմանված է վարչական և քրեական պատասխանատվություն՝ կախված հետևանքի ծանրության աստիճանից:

Նորայր Շողիկյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում