L՚Oreal-ը քսուքների անվանումներից կվերացնի «սպիտակ», «բաց գույնի» եւ «բացացնող» բառերը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: L՚Oreal ֆրանսիական կոսմետիկական ընկերությունը մտադիր Է իր քսուքների եւ լոսիոնների անվանումներից վերացնել «սպիտակ», «բաց գույնի» եւ «բացացնող» ածականները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասվում Է այն պաշտոնական հայտարարության մեջ, որը բազամաթիվ ԶԼՄ-ներ շտապել են կապել աշխարհում սեւամորթների նկատմամբ ռասիզմի դեմ արշավի ընթացքի հետ:

«L՚Oreal Group ընկերությունների մի խումբ որոշում Է ընդունել վերացնել «սպիտակ», «բաց գույնի» եւ «բացացնող» (white/whitening, fair/fairness, light/lightening) բառերը մաշկի խնամքի համար նախատեսված բոլոր արտադրանքների անվանումներից»,-ասվում Է անգլերեն համառոտ ուղերձում:

Բացի այդ ֆրազից, ընկերության ներկայացուցիչը, ի պատասխան ՏԱՍՍ-ի թղթակցի հարցին, համատեքստին եւ պատճառին վերաբերող ոչ մի մանրամասնություն չի հայտնել, որոնց համաձայն ընդունվել Է համապատասխան որոշումը: Նաեւ հայտնի չԷ, թե հատկապես երբ տեղի կունենան փոփոխությունները. մինչեւ այժմ համապատասխան անվանումներով ապրանքները գնման համար պասանելի են Համացանցի միջոցով: Այդ տերմինները փոխարինելու ոչ մի այլընտրանք դեռ չի ներկայացվել:

Հայերեն Русский

Հանրապետությունում օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Անմեղ խաղից մինչև կիբեռբուլինգ․ ինչպես պաշտպանել երեխաներին առցանց վտանգներից

Ինդոնեզիայում տեղի է ունեցել 7,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, կա առնվազն 20 զոհ

Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը

Ուժի մեջ է մտել մի շարք պաշտոններ զբաղեցնելու համար գործող առավելագույն տարիքի շեմի վերացման կարգավորումը

Վենեսուելայի իշխանություններն ազատ են արձակել 131 քաղբանտարկյալի

Հայաստանն ու Ռուանդան քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հնարավորությունները

Թուրքիան կրճատել է նավթի գնումները ռուսական սևծովյան տերմինալներից

ՃՏՊ Վայոց ձորի մարզում․ փրկարարներն արգելափակված քաղաքացուն դուրս են բերել մեքենայից

Թրամփը հայտնել է, որ ԱՄՆ-ն ցանկանում է Հորմուզի նեղուցը հայտարարել իր տարածքը