Ծիծեռնակաբերդում խոշոր հրդեհ է բռնկվել․ ԼՐԱՑՎՈՂ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայոց ցեղասպանության Ծիծեռնակաբերդ հուշահամալիրի տարածքում խոշոր հրդեհ է բռնկվել։Ինչպես տեղեկացնում է«Արմենպրես»-ը,հրդեհի լուսանկարները և տեսանյութերը հրապարակում են ֆեյսբուքյան օգտատերերը։

Մանրամասները ճշտվում են։

Հրդեհը բռնկվել է խոտածածկ տարածքում։

«Արմենպրես»-ի թղթակիցը դեպքի վայրից հաղորդում է, որ ժամանել են ԱԻՆ փրկարարական ծառայության մի քանի մարտական հաշվարկ և փորձում են մարել հրդեհը։

ԱԻՆ նախարարի մամուլի խոսնակ Էդմոն Զարդարյանը նշեց, որ հրդեհի բարդության «Բիս 1» կանչով 10 մարտական հաշվարկ պայքարում է կրակի դեմ։ «Փրկարարական ծառայության ղեկավար կազմը դեպքի վայրում է, որպեսզի ավելի լավ կառավարեն աշխատանքը»- ասաց Զարդարյանը։

Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքի իր էջում գրել է, որ քիչ առաջ այդ տարածքում խոշոր հրավառություն է կազմակերպվել։

Հայերեն English Русский

ԱՄՆ սև ցուցակում ներառված չինական համալսարանը կարողացել է ձեռք բերել Nvidia-ի H200 չիպերից. Reuters

Nvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Հուանգի հնարավոր պաշտոնանկության հարցը. Reuters

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Դուբլին

Փաշինյանը նոյեմբերի 12-13-ն աշխատանքային այցով կգտնվի Իռլանդիայում

Իտալիայի ավելի քան 6000 ուսումնական հաստատություններ ստացել պայթյունների սպառնալիքի վերաբերյալ կեղծ հաղորդագրություններ

Իրանը և Օմանը փոխհամաձայնության են եկել Հորմուզի նեղուցում երթուղիների վերաբերյալ

Արհեստական ​​բանականությունը 2030 թվականին 1․7 միլիոնով կավելացնի աշխատատեղերի քանակն աշխարհում․ Gartner

G7-ի երկրները պայմանավորվել են ձմռանը մեծացնել Ուկրաինային հատկացվելիք ֆինանսական աջակցությունը

ՌԴ ՊՆ-ն հայտնել է Սև ծովում Ուկրաինայի զինված ուժերի համար նախատեսված բեռներ տեղափոխող նավի խոցման մասին

Երևանում կայացել է Նախագծերի կառավարման ամենամյա կոնֆերանսը