Հասարակական

Կսահմանվեն գույքահարկի նոր սանդղակներ. ԱԺ-ն ընդունեց գույքային հարկի փոփոխությունների նախագիծը

2 րոպեի ընթերցում

Կսահմանվեն գույքահարկի նոր սանդղակներ. ԱԺ-ն ընդունեց գույքային հարկի փոփոխությունների նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով ըստ էության աստիճանաբար առաջարկվում է գույքային հարկի բեռի բարձրացում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ստացավ 70 «կողմ», 11 «դեմ» և 2 «ձեռնպահ» ձայներ:

Ինչպես նախագծի զեկուցման ժամանակ նշել էր Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը՝ օրինագծի նպատակը տեսանելի հարստությունը կամ ունեցվածքը համարժեք հարկելն է:

ՀայաստանիՀանրապետությանհարկայինօրենսգրքումփոփոխություններևլրացումներկատարելումասինօրենքինախագծովառաջարկվումէկադաստրայինարժեքներիհիմանվրաանշարժգույքիգծովհարկայինպարտավորություններիհաշվարկմանհամակարգիցանցումկատարելշուկայականարժեքներինմոտարկվածարժեքներիհիմանվրաանշարժգույքիհարկիհաշվարկմանհամակարգին:Առաջարկվումէսահմանելգույքիհարկովհարկմանբազայինորսանդղակներ,իսկորոշգույքայինմիավորներիհամար՝նաևնորդրույքաչափեր,վերացնելբնակարաններիևբնակելիտներիմասովսահմանվածչհարկվողշեմերը՝բնակարաններիմասովմինչև10մլնդրամ,բնակելիտներիմասովմինչև7մլնդրամգնահատվածարժեքունեցողգույքայինմիավորներիհամարսահմանելով 0.05տոկոսհարկմանդրույքաչափ:

Առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում «Իմ քայլի» առաջարկով նախագծում կատարվել էին փոփոխություններ: Մասնավորապես, ավելի բարձր գույքահարկերին անցնելու ժամկետը 4-ի փոխարեն սահմանվել է 6 տարի: Այսպիսով՝ անշարժ գույքի սեփականատերերըառաջին տարում՝ 2021 թվականին կվճարեն գույքահարկի 25 տոկոսը, 2022 թվականին՝ 30 տոկոսը, 2023 թվականին՝ 35 տոկոսը, 2024 թվականին՝ տոկոսը, 2025 թվականին՝ 75 տոկոսը, 2026 թվականին՝ 100 տոկոսը:

Աննա Գրիգորյան

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում