Հասարակական

Եթե լոքդաունը չհանեինք, գուցե մայիսին փակված լիներ ոչ թե 70, այլ 150 հազար աշխատատեղ. Վարչապետ

2 րոպեի ընթերցում

Եթե լոքդաունը չհանեինք, գուցե մայիսին փակված լիներ ոչ թե 70, այլ 150 հազար աշխատատեղ. Վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ապրիլին համատարած սահմանափակումների շրջանում փակված շուրջ 70 հազար աշխատատեղից մայիսին 50 հազարը վերականգնվել է կամ բացվել: Այդ մասին կառավարության նիստում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Փաստորեն, արձնագրվեց, որ 20 հազար քաղաքացիներ կան, որոնք կորոնավիրուսի այս շրջանում աշխատանքը կորցրել են և նոր աշխատանք չեն գտել: Մենք որոշեցինք աջակցություն ցուցաբերել այդ մարդկանց: Ընդ որում հույս ունենք, որ աշխատատեղերի վերականգնման այս պրոցեսը կշարունակվի:

Ապրիլին արդեն արձանագրում էինք, որ տնտեսությունը գահավիժում է, և ինչքան էլ ծանր լիներ, մենք որոշեցինք, որ տնտեսական սահմանափակումները վերացնելու ճանապարհով գնանք: Եթե այդ որոշումը չկայացնեինք, գուցե մայիսի արդյունքներով արդեն փակված լիներ ոչ թե 70 հազար, այլ 150 հազար աշխատատեղ: Կարևոր է, որ կարողանանք ի վիճակի լինել չվերադառնալ լոքդաունի, որովհետև դա հանգեցնում է տասնյակ հազարավոր աշխատատեղերի փակման՝ իր տնտեսական ու սոցիալական հետևանքներով:

Դա նշանակում է, որ նաև հարկերի հավաքագրման առումով խնդիրները կարող են խորանալ, ինչը կնշանակի, որ խնդիրներ կարող ենք ունենալ այդ թվում առողջապահության ոլորտի ֆինանսավորման առումով»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց վարչապետը:

Կառավարությունը այսօրվա նիստում հաստատեց հակաճգնաժամային 22-րդ միջոցառումը, որը ենթադրում է աշխատանքը կորցրած քաղաքացիներին միանվագ հատկացնել 68 հազար դրամի աջակցություն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում