Սիրուշոն երկրպագուներին է ներկայացրել անգլալեզու նոր երգը
1 րոպեի ընթերցում
![Սիրուշոն երկրպագուներին է ներկայացրել անգլալեզու նոր երգը](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/06/1019606.jpg)
ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրուշոն իր երաժշտության սիրահարների դատին է հանձնել Vision ստեղծագործությունը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հետաքրքիր գործիքավորմամբ երգն արդեն համացանցում է:
«Այս երգը գրել էի որոշ ժամանակ առաջ։ Ամերիկայում ձայնագրությունների արդյունքում ստեղծված գործերից մեկն է, որի վրա աշխատել ենք Jared Lee Gosselin-ի և Andrew Capra-ի հետ։ Շուտով մի քանի նոր նախագիծ եմ ներկայացնելու, իսկ մինչ այդ կիսում եմ Vision-ը ձեզ հետ»,-գրել է Սիրուշոն:
Սիրուշոն իր երաժշտական կարիերայի ընթացքում հաճախ հանդես է գալիս սոուլ և փոփժանրերում: Պարբերաբար ներկայացնում է նաև գուսանական ստեղծագործություններ:
Երգչուհին ունի անգլալեզու մի շարք երգեր, որոնք սիրվել ու տարածում են գտել ոչ միայն Հայաստանում, այլև երկրի սահմաններից դուրս: Նրա հայտնի երգերն են I Like It, Qele, Qele, Tightrope Walking, Have You Ever Hurt Somebody, Time To Pray, Vuy Aman:
Անժելա Համբարձումյան