Գերմանիայում բուժվող հայ հիվանդի համար ցողունային բջիջները վերցրել են Հայաստանում ու տեղափոխել

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրում կարևոր իրադարձություն է: Ռեեստրում հունիսի 23-ին իրականացվող ցողունային բջիջների անջատումը տեղի էր ունենում արտակարգ պայմաններում: Գերմանիայում բուժվող հայ հիվանդի համար ցողունային բջիջներ է նվիրաբերում իր հարազատ քույրիկը։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեցին Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրից:

«Ամբողջ աշխարհում մոլեգնող համավարակը փոխել է բոլորիս կյանքը: Տարբեր երկրներում կիրառվող սահմանափակումերը էլ ավելի բարդացրեցին, առանց այն էլ խիստ պատասխանատու և բազմափուլ գործընթացը: Հայաստանի և Գերմանիայի մասնագետներից մեծ ջանքեր պահանջվեցին գործողությունների ամբողջ շղթան անխափան և սահուն իրականացնելու համար: Ամեն ինչ պետք է կատարվեր ժամացույցի ճշտությամբ, ոչ ոք չէր կարող հապաղել: Դոնորական ցողունային բջիջները նույն օրը պետք է տեղափոխվեն Գերմանիա փոխպատվաստման նպատակով»,-ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ Հայաստանի հանրապետության պետական կառույցները, լինելով գերծանրաբեռնված երկրում տիրող արտակարգ իրավիճակի պատճառով, ըմբռնումով և պատրաստակամությամբ մոտեցան այս հարցին:

«Առանձնակի շնորհակալություն ենք ուզում հայտնել ՀՀ առողջապահության նախարարությանը, ՀՀ պետական եկամուտների կոմիտեին, ՀՀ պարետատանը, ՀՀ Քաղավիացիայի կոմիտեին և «Բելավիա» ավիաընկերությանը ցողունային բջիջների տեղափոխումն անխափան և առանց արգելքների կազմակերպելու համար: Այսօրվա իրադարձությունը վառ ապացույցն է այն բանի, թե ինչքան է համավարակը բարդացրել այն հիվանդների բուժման գործընթացը, որոնց համար պահանջվում է միջազգային համագործակցություն և բաց սահմաններ: Սա ևս միջազգային և պետական համագործակցության մարդասիրական գեղեցիկ քայլի օրինակ էր: Մեր կազմակերպության անունից հորդորում ենք բոլորին կրել դիմակներ և օգնել հաղթահարելու համաճարակը մեր երկրում»,-նշվում է հաղորդագրությունում:

Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրը հիմնադրվել է 1999 թվականին և գրանցվել է որպես շահույթ չհետապնդող բարեգործական կազմակերպություն: Հիմնադրամի նպատակն է հիվանդի համար գտնել ոսկրածուծի/ցողունային բջիջների համապատասխան դոնոր, կազմակերպել դոնորի հավաքագրում համայն հայության շրջանում: Մինչ օրս ռեեստրում կամավորագրվել է ավելի քան 32.000 դոնոր, ռեեստր դիմած 5165 հիվանդի հետ նախնական համընկնող 5237 պոտենցիալ դոնոր է հայտնաբերվել, որոնցից 35-ը նվիրաբերել են իրենց արյան ցողունային բջիջները: Դոնոր դառնալու համար հարկավոր է լինել 18-50 տարեկան, հանձնել 3 մլ արյուն և լրացնել հարցաթերթիկ: Դոնորագրվելն անվնաս և անցավ գործընթաց է, տևում է հաշված րոպեներ, սակայն հնարավորություն է տալիս հետագայում համատեղելիության հայտնաբերման դեպքում փրկել մեկ կյանք:

Հայերեն Русский

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն