Հասարակական

ՀՀ կրթության տեսչական մարմինը շարունակում է ստուգայցերը

1 րոպեի ընթերցում

ՀՀ կրթության տեսչական մարմինը շարունակում է ստուգայցերը

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության տեսչական մարմինը շարունակել է ուժեղացված վերահսկողություն իրականացնել մայրաքաղաքի գործող մանկապարտեզներում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարությունից։

«Սույն թվականի հունիսի 22-ից Երևան քաղաքի ենթակայության մանկապարտեզների մեծ մասի գործունեությունը ժամանակավորապես դադարեցվել է: Փոխարենը Երևանի վարչական շրջաններում առանձնացվել են հերթապահ մանկապարտեզներ:

Այսօր ևս ՀՀ կրթության տեսչական մարմինը շարունակել է ուժեղացված վերահսկողություն իրականացնել մայրաքաղաքի գործող մանկապարտեզներում:

Մշտադիտարկման ընթացքում տեսչական մարմնի աշխատակիցների ուշադրության կենտրոնում են մանկապարտեզներում սանիտարահիգիենիկ կանոնների պահպանմանն ուղղված միջոցառումները՝ խմբասենյակներում, ննջարաններում և սնունդ ընդունելու ընթացքում երեխաների միջև սոցիալական հեռավորության պահպանումը, ինչպես նաև օգտագործվող ճաշի սպասքի և պարագաների սահմանված կանոններին համապատասխանությունը:

Տեղում տեսչական մարմնի աշխատակիցները տալիս են համապատասխան ցուցումներ և անհրաժեշտ խորհրդատվություն:

Արձանագրված խախտումների վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցվում է պարետատուն»,- նշված է հաղորդագրության մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում