Life

Թուրքական թերթը «ամուսնացրել» է Զելենսկիին և Վերա Բրեժնևային

1 րոպեի ընթերցում

Թուրքական թերթը «ամուսնացրել» է Զելենսկիին և Վերա Բրեժնևային

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Թուրքական հայտնի «Հուրիեթ» թերթը սխալմամբ «ամուսնացրել» է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին դերասանուհի-երգչուհի Վերա Բրեժնևայի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` հոդվածում նշվում է այն մասին, որ Ուկրաինայի Առաջին տիկին Ելենա Զելենսկայան վարակվել է կորոնավիրուսով։ Որպես հրապարակման նկար՝ փակցրել են «Ութ լավագույն ժամադրություններ» ֆիլմի պաստառը, որտեղ Վլադիմիր Զելենսկին Վերա Բրեժնևայի հետ է, որը խաղում էր նրա կնոջ դերը։

Տեքստը տեղադրվել է թերթի պաշտոնական կայքում հունիսի 17-ին, ապա ֆոտոնկարը փոխվել է։

Ավելի վաղ Ելենա Զելենսկայայի մոտ ախտորոշվել էր կորոնավիրուս, նրան նախ բուժել են ամբուլատոր հիմունքներով, իսկ ավելի ուշ՝ հոսպիտալացրել երկկողմանի թոքաբորբով: Զելենսկին սահմանափակել է հանդիպումները և ինքնամեկուսացել։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում