Հասարակական

«Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի տնօրենի մոտ հայտնաբերվել է COVID-19

2 րոպեի ընթերցում

«Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի տնօրենի մոտ հայտնաբերվել է COVID-19

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի տնօրեն Արեն Բաբլումյանի և ևս 10 բուժաշխատողի մոտ հաստատվել է COVID-19-ը․ նրանք մեկուսացված են։

«Արմենպրես»-ի հետ զրույցում՝ այս մասին հայտնեց Երևանի պետական բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը։

«Տնօրենն իրեն լավ է զգում, նրա մոտ ախտանշաններ չեն եղել, այժմ ըստ ցուցումների՝ նա մեկուսացված է։ Ներկա պահին վարակված է 10 բժիշկ։ Մարտի 1-ից մինչև օրս հիվանդանոցում վարակվել է 90 աշխատակից՝ այդ թվում օրդինատորներ, բժիշկներ, տնտեսական հատվածի աշխատողներ, պահակներ»,- նշեց Դանիելյանը։

Հայաստանում հունիսի 19-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր19 157 դեպք, որոնցից8266-ն` առողջացած:Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում10 462 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 91 943թեստավորում:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան319դեպք:Արձանագրվել է նաև մահվան ևս 110դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Կառավարությունը հունիսի 12-ին որոշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև հունիսի 13-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը հունիսի 13-ից՝ ժամը 17:00-ից երկարաձգել ևս 30 օրով՝ մինչև հուլիսի 13-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ:

Լիլիթ Դեմուրյան

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում