«Երևան իմ սեր» հիմնադրամն աջակցում է 1.000 կարիքավոր ընտանիքների

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված, «Երևան իմ սեր» հիմնադրամը շարունակում է սոցիալական աջակցության ծրագրերի իրականացնումը Երևանում և Հանրապետության տարբեր մարզերում:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին «Երևան իմ սեր» հիմնադրամից, մեկնարկել է ծրագրի երրորդ փուլը, որի ընթացքում այս օրերին 1.000 կարիքավոր ընտանիքների տրամադրվում են սննդամթերք, բնական հյութեր, քաղցրավենիք, հիգիենայի պարագաներ և ՀՀ նախագահի տիկին Նունե Սարգսյանի հեքիաթների գրքերը: Սոցիալական աջակցության ծրագրի յուրաքանչյուր փուլից առաջ, հիմնադրամն իրականացնում է կարիքի գնահատում, որպեսզի աջակցությունը լինի հասցեական: «Այս անգամ մենք աջակցություն ենք տրամադրում աշխատանքի խնդիր ունեցող, սոցիալապես ծանր պայմաններում գտնվող 400 սիրիահայ ընտանիքների, Տավուշի մարզի սահմանամերձ համայնքներում և Լոռու մարզի Սպիտակ համայնքում տնակային պայմաններում ապրող 200 ընտանիքների, ընդ որում՝ Սպիտակում աջակցություն ենք տրամադրում այն քաղաքացիներին, որոնք մինչև այսօր որևէ սոցիալական ծրագրից չեն օգտվել: Ծրագրի այս փուլի շահառուներն են նաև հաշմանդամություն ունեցող 250 երեխաների և 150 զինհաշմանդամների ընտանիքները: Ընդհանուր առմամբ՝ սոցիալապես անապահով 1.000 ընտանիք »,- ասել է «Երևան իմ սեր» հիմնադրամի տնօրեն Արշակ Կարապետյանը:

Ծրագրի այս փուլը հիմնադրամն իրականացնում է գործարար Սերգեյ Սարկիսովի և պրոդյուսեր Դեյվիդ Մկքենզիի հետ համատեղ: Նախորդ երկու փուլերի ընթացքում, «Երևան իմ սեր» հիմնադրամն աջակցություն է տրամադրել ավելի քան 700 ընտանիքների, այդ թվում՝ Արցախի ազատամարտի վետերաններին: Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված, «Երևան իմ սեր» հիմնադրամն առաջիկայում ևս շարունակելու է սոցիալական աջակցություն տրամադրել կարիքավոր ընտանիքներին:

Հայերեն Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան