Քրիստեն Ստյուարտը նկարահանվում է արքայադուստր Դիանայի դերում

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի դերասանուհի Քրիստեն Ստյուարտը, որն առավել հայտնի է «Մթնշաղ» ֆիլմից, «Սպենսեր» ֆիլմում խաղալու է` որպես արքայադուստր Դիանա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է Deadline-ը:

Հաղորդվում է, որ ֆիլմի գործողությունները կառուցվում են այն ժամանակաշրջանի և դեպքերի շուրջ, երբ արքայադուստր Դիանան որոշել էր բաժանվել արքայազն Չարլզից: Համաձայն հրապարակման` ֆիլմի ռեժիսորը կլինի չիլիացի Պաբլո Լարեյնը, իսկ գլխավոր դերում` Քրիստեն Ստյուարտը: Նշվում է, որ նկարահանումները կսկսվեն 2021 թ. սկզբին:

Արքայադուստր Դիանան և արքայազն Չարլզն ամուսնալուծվել են 1996 թ.: 1997 թվականի օգոստոսի 31-ի գիշերը Դիանան ավտովթարի հետևանքով մահացել է Փարիզում: Մեքենան, որի մեջ եղել է արքայադուստրը, մեծ արագությամբ բախվել է Ալմայի կամրջի տակ գտնվող թունելի պատին: Դիանայի սիրեցյալը` կինոպրոդյուսեր Դոդի ալ-Ֆայեդը, և վարորդը տեղում մահացել են, թիկնապահը ծանր վիրավորվել է: Ավտովթարից հետո ծանր վիրավորում ստացած Դիանան տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մի քանի ժամ անց մահացել է:

Հայերեն Français Русский

Վահան Կոստանյանը հանդիպել է Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահի տեղակալի հետ

Ֆրանսիայում Սահմանադրական խորհուրդն արգելափակել է սոցիալական ցանցեր երեխաների մուտքն արգելող օրենքը

Պապիկյանը ծանոթացել է ՊՆ-ին մատուցվող հոգեբանական ծառայությունների ընթացիկ զեկույցին

Մեծ Բրիտանիայում ռեկորդային թվով բնական հրդեհներ են գրանցվել

ՇՄ նախարարությունը շարունակում պլաստիկ արտադրանքի սահմանափակումներին ընդառաջ իրազեկման աշխատանքները

Խորվաթիայում բնական հրդեհներից ավելի քան 40 մարդ է տուժել

Բանակում մահվան դեպքերի վիճակագրությունը խեղաթյուրվում է

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս մեկ հողատարածք

Պետգույքի կոմիտեի տնօրինմանն են փոխանցվել ապօրինի ծագում ունեցող գույք, տրանսպորտային միջոց և բաժնետոմս

Աշխարհի առաջատար մի շարք բուհերում սովորած Դավիդ Թավադյանը նշանակվել է Պետգույքի կառավարման կոմիտեի նախագահ