Կոռուպցիայի դեմ ռեալ պայքարը դիտում են ճնշում ընդդիմության նկատմամբ. Փաշինյանի արձագանքը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է վերջին օրերին Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունների առնչությամբ միջազգային արձագանքին։ Նա նշել է` 30 տարի Հայաստանին ասել են՝ պայքարեք կոռուպցիայի, ընտրակաշառքների, ընտրակեղծիքների դեմ, իսկ հիմա, որ ռեալ պայքար է սկսվել, ասում են՝ ընդդիմությանն ինչո՞ւ եք ճնշում: «Բա 30 տարվա կոռուպցիոներները հիմա ընդդիմություն են: Դա շատ լավ ձև է՝ ես ընդդիմություն եմ, ինձ բան մի ասեք»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասել է վարչապետը:

Հունիսի 17-ին Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Դոնալդ Տուսկը Թվիթերի իր միկրոբլոգում ԵԺԿ Արեւելյան գործընկերության առաջնորդների հանդիպման ընթացքում անդրադարձել է Հայաստանին և նշել, թե «ԵԺԿ-ն մտահոգված է Հայաստանում ժողովրդավարական հետընթացի բազմաթիվ օրինակներով և կոչ է անում Հայաստանի իշխանություններին զերծ մնալ ընդդիմության նկատմամբ ճնշումներից»:

Հայերեն English Русский

Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիների՝ իբր առաջ գալու փորձի մասին լուրը իրականությանը չի համապատասխանում

Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կմասնակցի ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի Կունմինգի երկխոսությանը

Հայաստանում օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 4-7 աստիճանով

Թալին-Քարակերտ հանրապետական նշանակության ավտոճանապարհն ասֆալտապատվում է

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցում

ԱՄՆ-ն կոչնչացնի Իրանի նավթային տանկերները, եթե այդ երկիրը շարունակի հարվածել ամերիկյան նավերին․ Փիթ Հեգսեթ

Հրշեջ-փրկարարները բազմաբնակարան շենքում կանխել են հրդեհի տարածումը

ԿԽՄԿ-ի աջակցությամբ Վայոց ձորի ԲԿ-ի անհետաձգելի բուժօգնության նոր բաժանմունքը կգործի միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան

Կոռնիձորում հավատում են խաղաղությանը և արդեն մտածում հավակնոտ ծրագրեր իրականացնելու մասին

Շիրակի մարզի Արթիկ համայնքում փորձարկվելու է էլեկտրաշչակ