Իրավունք

Խորհրդարանը քննարկեց վճռաբեկ բողոքների քննության համար գրավոր ընթացակարգի ինստիտուտի ներդրման հարցը

2 րոպեի ընթերցում

Խորհրդարանը քննարկեց վճռաբեկ բողոքների քննության համար գրավոր ընթացակարգի ինստիտուտի ներդրման հարցը

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել օրենքի նախագիծ, որով հնարավորություն է տրվում, որ Վճռաբեկ դատարանը վերաքննիչ դատարանի դատական ակտի դեմ ներկայացված և վարույթ ընդունված վճռաբեկ բողոքները քննի և դրանց վերաբերյալ որոշումները կայացնի գրավոր ընթացակարգով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելւ մասին և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ արդարադատության փոխնախարար Ռաֆիկ Գրիգորյանը:

«Նախագծի հիմնական իմաստը Վճռաբեկ դատարանում քննության գրավոր ընթացակարգ ներմուծելու հնարավորությունն է: Այժմ առկա կարգավորումներով Վճռաբեկ դատարանում պետք է որոշում կայացնելու համար անպայման նիստ հրավիրվի: Սակայն համավարակի պայմաններում նիստ հրավիրելու խոչընդոտներ կան: Այսպիսով, նախագծով առաջարկում ենք ներմուծել գրավոր ընթացակարգի ինստիտուտը նաև վարչական և քրեական դատավարության շրջանակում,-ասաց Գրիգորյանն ու հավելեց,­ 2018-ին Քաղաքացիական դատավարության օրենսգրքով արդեն իսկ ներմուծվել է գրավոր ընթացակարգի ինստիտուտը Վճռաբեկ դատարանում և արդյունավետորեն կիրառվել»:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը վերաքննիչ դատարանի դատական ակտի դեմ ներկայացված եւ վարույթ ընդունված վճռաբեկ բողոքները քննում եւ դրանց վերաբերյալ որոշումները կայացնում է գրավոր ընթացակարգով՝ բացառությամբ այն դեպքերի, երբ Վճռաբեկ դատարանը եկել է եզրահանգման, որ անհրաժեշտ է վճռաբեկ բողոքի քննությունն իրականացնել դատական նիստում:

Աննա Գրիգորյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում