Համագործակցելով մեկ գործընկերոջ հետ, դա չենք անում մյուսի հետ հարաբերությունների հաշվին. ԱԳ նախարար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը վերահաստատեց, որ Հայաստանի Հանրապետությունը, համագործակցելով մեկ գործընկերոջ հետ, դա չի անում մյուս գործընկերոջ հետ հարաբերությունների հաշվին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Մնացականյանն այս մասին ասաց Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանի՝ Կրոնական ազատության միջազգային դաշինքին Հայաստանի միանալու վերաբերյալ հարցին:

Պատգամավորի այն դիտարկմանը, թե դաշինքի անդամ պետություններից Ամերիկայի Միացյալ Նահանգները հանդես է գալիս հակաչինական հայտարարություններով, Մնացականյանը նշեց, որ այդ հարթակը չի նախատեսում համատեղ գործնական որոշումների ընդունում:

«Դաշինքը չի նախատեսում համատեղ գործնական որոշումների ընդունում, քվեարկության մեխանիզմ: Անդամ յուրաքանչյուր պետություն առաջնորդվում է իր ծրագրերով, առաջարկություններով: Հայաստանն արդեն բավական օրինակներ է ի ցույց տվել, որ համագործակցելով մեկ գործընկերոջ հետ, դա չի անում այլ գործընկերոջ հաշվին: Բացառվում է, որ մենք ներգրավենք մի գործառույթի մեջ, որը վնասի մեր համագործակցությանը որևէ այլ գործընկերոջ հետ: Սա կարևոր սկզբունք է, որին խստորեն հետևում ենք»,- ասաց Մնացականյանը:

Արտաքին գործերի նախարարը նշեց, որ կրոնական ազատությունների հարցը Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում մնում է առանցքային:

«Այս նախաձեռնությունը հնարավորություն է տալիս աշխատել մեր բարեկամ երկրների հետ, առաջ տանելու ծրագրեր, որոնք նպաստելու են կրոնական փոքրամասնությունների պայմանների բարելավմանը»,- նշեց նախարարը:

Հունիսի 13-ին Հայաստանը միացել է 2020թ. փետրվարին ձևավորված Կրոնական ազատության միջազգային դաշինքին, որի կազմում ներառված են 29 երկրներ:

Նորայր Շողիկյան

Հայերեն Русский

Մունդիալ-2026. Ֆրանսիան հաղթեց Նորվեգիային. Դեմբելեն` ԱԱ-ների ամենաարագ հեթ-տրիկներից մեկի հեղինակ

Իրանը կամիկաձե անօդաչու թռչող սարքեր է ուղարկել Հորմուզում գտնվող նավերի վրա. Թրամփ

Վարչապետ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը

ՓԾ տնօրենն ընդունել է Ավստրիական Կարմիր խաչի և Հայկական Կարմիր խաչի ընկերությունների ներկայացուցիչներին

Գյումրի համայնքի ղեկավարի նախկին մամուլի խոսնակը ձերբակալվել է

Շաղատ գյուղում ՃՏՊ-ի հետևանքով վարորդը մահացել է

Դավիթ Խուդաթյանն ու Մհեր Գրիգորյանն այցելել են Հայաստանի ատոմային էլեկտրակայան

Forbes. Երեմյան ընկերությունների խմբի 20 տարին, 27 բիզնես ուղղությունն ու մեկ տեսլականը

Սուրեն Պապիկյանը կարևորել է հասարակական խորհրդում հանրային ոլորտի տարբեր գործիչների ներգրավվածությունը

Հունիսի 26-ը թմրամիջոցների օգտագործման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի օրն է