Թունյանը ֆեյք նյուզի դեմ պայքարում անկյունքարային է համարում մեդիագրագիտության բարձրացումը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը կեղծ լուրերի խնդրի լուծման համար անկյունքարային է համարում հանրության մեդիագրագիտության բարձրացման հարցը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Թունյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ նիստում Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի 2019 թվականի գործունեության մասին տարեկան հաղորդման քննարկմանը:

«Հայաստանում այսօր ունենք լուրջ խնդիր՝ կապված ֆեյք նյուզի հետ, իհարկե այդ խնդիրը ոչ միայն Հայաստանում է առկա: Դա նոր չէ, բայց կարող ենք հստակ ասել, որ Հայաստանում վերջին շրջանում այդ խնդիրն առավել քան սրվել է և դարձել է ամենակարևոր մարտահրավերներից մեկը»,-ասաց Թունյանն ու նշեց՝ երբեմն «Ֆեյսբուք»-ում ֆեյք օգտատիրոջ կոնկրետ շահեր սպասարկող գրառումը կարող է հայտնվել լրատվամիջոցներում:

Նրա խոսքով՝ լինում է, որ լրատվամիջոցին ֆինանսավորում է քաղաքական թիմը: «Եվ լրատվությունը կառուցվում է՝ կախված նրանից, թե որ քաղաքական ուժն է ֆինանսավորում»,-կարծիք հայտնեց պատգամավորը:

Նրա կարծիքով՝ այդ դեպքում ստացվում է, որ մարդիկ իրականում ոչ թե օգտվում են տեղեկացված լինելու իրենց իրավունքից, այլ հակառակը՝ ապատեղեկացվում են։

«Անկյունաքարային խնդիրը գրագիտության բարձրացումն է: Մարդը պետք է տարբերի, թե ինչն է իրեն պետք, ինչը պետք չէ և ինչ են իրեն փորձում համոզել»,-նշեց Թունյանը:

Նա նաև մեջբերում արեց իր կարդացած գրքից, որում ասվում է, որ Ֆինանսավորման ամենաճիշտ տարբերակն այն է, երբ լրատվամիջոցը ոչ թե գովազդով է իր բյուջեի հիմնական մասը ձևավորում, այլ բաժանորդագրությամբ:

Աննա Գրիգորյան

Հայերեն English

Հայաստանում հյուրընկալության ոլորտի առաջին միջազգային դպրոցի ուսանողները մեկնում են Ֆլորենցիա

Հնդկաստանը բացել է նավահանգիստները Մերձավոր Արևելքի ճգնաժամի պատճառով վերաուղղորդված բեռների համար

Ազգային բժշկական պալատը Գյումրիի ԲԿ-ում կվերապատրաստի Շիրակի մարզի բուժաշխատողներին

Ռոբերտ Քոչարյանի ինքնազգացողությունը վատացել է, նա տեղափոխվել է բժշկական հաստատություն

Պաշտոնեական լիազորությունների չարաշահում, առանձնապես խոշոր չափերով կաշառքի ստացում և փողերի լվացում. Դատախազը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդում

Ճապոնիայում հազարավոր մարդիկ են տարհանվել մոտեցող թայֆունի պատճառով

Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանը փորձել է սպանել իր որդիներից մեկին

Ցուցադրություն՝ նվիրված ՀՀ անկախության 35 և Բեռլինի թանգարանային կղզու հիմնադրման 200-ամյակներին

Հեգսեթը հնարավոր է համարել Իրանին հարվածների վերսկսումը

ՀՀ վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Ուրուգվայի նախագահին