Life

Ինչո՞ւ են եգիպտական արձաններից շատերի քթերը կոտրված

1 րոպեի ընթերցում

Ինչո՞ւ են եգիպտական արձաններից շատերի քթերը կոտրված

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եգիպտական արձանների ուսումնասիրությամբ զբաղվող հետազոտողները կարծում են` արձանների քթերի կոտրված լինելը ընդամենը ժամանակի ընթացքում քայքայման հետևանք է: Սակայն այն ավելի խորը պատճառներ ունի. «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին CNN-ին տված հարցազրույցում հայտնել է եգիպտաբան Էդուարդ Բլայբերգը: Նա վկայակոչել է բազում քաղաքական, կրոնական, անձնական և քրեական դրդապատճառներ վանդալիզմի գործողությունների համար: Հարկ է նշել, որ հին եգիպտացիները հզոր ուժային հատկանիշներ էին վերագրում մարդկային կերպարանքին: Նրանք հավատում էին, որ աստվածության էությունը կարող է բնորոշել դրա պատկերը, կամ, պարզապես մահկանացուների դեպքում, այդ հանգուցյալ մարդու հոգու մի մասը կարող է բնակություն հաստատել իր արձանի մեջ: Վանդալիզմի դրսևորումները արձանների հանդեպ, հետևաբար, նպատակ ունեին «անջատել պատկերի ուժեղությունը տվյալ մարդուց»` հավելում է գիտնականը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում