Life

Անդրեա Բոչելիի որդին ներկայացրել է «Առյուծ արքա» հանրահայտ ֆիլմի սաունդթրեքի տեսահոլովակը

1 րոպեի ընթերցում

Անդրեա Բոչելիի որդին ներկայացրել է «Առյուծ արքա» հանրահայտ ֆիլմի սաունդթրեքի տեսահոլովակը

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալացի աշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելիի որդին՝ Մատեո Բոչելին, որը հաճախ է երաժշտասերներին ներկայացնում սիրված հիթերի քավր տարբերակներ, այս անգամ անդրադարձել է «Առյուծ արքա» ֆիլմում հնչող Can You Feel The Love Tonight ստեղծագործությանը, որը շատ է սիրվել Էլթոն Ջոնի կատարմամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մատեո Բոչելին երգը կատարում է Թագավորական ֆիլհարմոնիկ նվագախմբի նվագակցությամբ: Երգի հիման վրա նկարահանված հոլովակն արդեն հասանելի է համացանցում:

«Հուսամ՝ ձեզ դուր է գալիս Can You Feel The Love Tonight երգի իմ մեկնաբանությունը: Ինձ համար մեծ պատիվ էր երգը ձայնագրել Թագավորական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ»,- «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում գրել է Մատեոն:

Երգի բառերի հեղինակը Թիմ Րայսն է, երաժշտությունը գրել է Էլթոն Ջոնը: Երգը մեծ ճանաչում է ձեռք բերել Բրիտանիայում, առավել մեծ հաջողության է հասել ԱՄՆ-ում՝ Billboard Hot 100-ում զբաղեցնելով չորրորդ հորիզոնականը: Այն սիրվել և ընդունվել է նաև Ֆրանսիայում և բազմաթիվ այլ երկրներում:

Անժելա Համբարձումյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում