Հասարակական

Կառավարությունում քննարկվում է բուժաշխատողներին սոցիալական երաշխիքներ տրամադրելու հարցը

2 րոպեի ընթերցում

Կառավարությունում քննարկվում է բուժաշխատողներին սոցիալական երաշխիքներ տրամադրելու հարցը

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը բազմիցս քննարկել և քննարկում են բուժաշխատողներին սոցիալական երաշխիքներ տրամադրելու հարցը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Փաշինյանն ասաց հունիսի 12-ին Ազգային ժողովում Հայաստանի Հանրապետությունում հայտարարված արտակարգ դրությունը ևս 30 օրով երկարաձգելու հարցի քննարկման ընթացքու՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Մանե Թանդիլյանի հարցին:

«Մենք նախարարի հետ այդ հարցը քննարկում ենք, բազմիցս այդ հարցը բարձրաձայնվել է: Առայժմ այդ հարցով ամբողջական լուծում չունենք պոլիկլինիկական համակարգում, բայց առաջիկայում պատշաճ լուծումներ կգտնենք: Մյուս բուժաշխատողների հետ կապված ամեն ինչ հենց այդպես էլ արվում է»,- ասաց Փաշինյանը:

Հայաստանում հունիսի 12-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 15 281 դեպք, որոնցից 5 639-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9 298 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 77 686 թեստավորում: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 258 դեպք: Արձանագրվել է մահվան 86 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Կառավարությունը հունիսի 12-ին որոշում է կայացրել ՀՀ-ում մարտի 16-ին հայտարարված և մինչև հունիսի 13-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը հունիսի 13-ից՝ ժամը 17:00-ից երկարաձգել ևս 30 օրով՝ մինչև հուլիսի 13-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ:

Նորայր Շողիկյան

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում