Հասարակական

Նախարարը չի շտապում կանխատեսումներ անել կորոնավիրուսի նահանջի ժամկետների վերաբերյալ

1 րոպեի ընթերցում

Նախարարը չի շտապում կանխատեսումներ անել կորոնավիրուսի նահանջի ժամկետների վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կորոնավիրուսի նահանջի ժամկետների վերաբերյալ կանխատեսումներ անելն անշնորհակալ գործ է համարում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարն ասաց Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում, պատասխանելով այն հարցին, թե երբ Հայաստանում կորոնավիրուսի էական նահանջ կլինի:

«Կարծում եմ, դա կախված է թվերից, բոլորս այս պահը կտեսնենք: Կանխատեսումները շատ անշնորհակալ գործ են եղել առաջին օրվանից: Երբ մենք կունենանք ակտիվ դեպքերի իջեցում, կայուն վիճակ, արձանագրվող դեպքերի նվազում, այդ ժամանակ կարող ենք արձանագրել, որ մենք անցանք բարդ շրջանը»,- ասաց Թորոսյանը:

Կառավարությունը հունիսի 12-ին որոշում է կայացրել ՀՀ-ում մարտի 16-ին հայտարարված և մինչև հունիսի 13-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը հունիսի 13-ից՝ ժամը 17:00-ից երկարաձգել ևս 30 օրով՝ մինչև հուլիսի 13-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ:

Նորայր Շողիկյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում