Հասարակական

Թորոսյանն անդրադարձավ կորոնավիրուսով վարակվածության դեպքերի տեսակավորման խնդրին

2 րոպեի ընթերցում

Թորոսյանն անդրադարձավ կորոնավիրուսով վարակվածության դեպքերի տեսակավորման խնդրին

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կորոնավիրուսով վարակված և թեթև կամ միջին ծանրության դեպքերով անձինք իրենց բուժումը կստանան տանը և հիվանդանոցից դուրս կգրվեն ծանրության աստիճանի թեթևացումից հետո:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախկինում արված հայտարարությունն Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում կրկնեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Սորտավորման սկզբունքներն այնպիսին են, որ թեթև և միջին ծանրության դեպքերում վարակվածները«բուժումը ստանալու են տանը և հիվանդանոցից դուրս են գրվելու՝ ծանրության աստիճանի թեթևացումից հետո: Դա մեզ մոտ և ամբողջ աշխարհում կիրառվող քաղաքականությունն է: Թեթև և միջին ծանրության դեպքերը պետք է մնան տեղամասային թերապևտի հսկողության տակ կամ, եթե շատ թեթև դեպք է, հսկողության կարիք էլ չի լինելու»,- ասաց Թորոսյանը:

Անդրադառնալով պոլիկլինիկաների հետ կապված խնդիրներին՝ նախարարը նշեց, որ դրանց վրա միանգամից մեծ ծանրաբեռնվածություն է ընկել, և հեշտ չէ միանգամից այդպիսի շատ կարևոր գործառույթ վերցնելը:

Հայաստանում հունիսի 12-ին, ժամը 11:00-ի դրությամբ կա կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված612նոր դեպք և173առողջացած։ Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 15 281 դեպք, որոնցից 5 639-ն` առողջացած: Այս պահին փաստացի բուժում է ստանում 9 298 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 77 686 թեստավորում: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 258 դեպք: Արձանագրվել է մահվան 86 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Կառավարությունը հունիսի 12-ին որոշում է կայացրել ՀՀ-ում մարտի 16-ին հայտարարված և մինչև հունիսի 13-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը հունիսի 13-ից՝ ժամը 17:00-ից երկարաձգել ևս 30 օրով՝ մինչև հուլիսի 13-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ:

Նորայր Շողիկյան

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում