COVID-19 ախտորոշմամբ պացիենտներից 425-ը ծանր, 100-ը ծայրահեղ ծանր վիճակում են

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում կան կորոնավիրուսով վարակված մոտ 7 հազար պացիենտներ, որոնք գտնվում են տնային հսկողության ներքո: Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանը:

«Մնացած 1800-ը հիվանդանոցային պայմաններում են: Դրանցից 425 ծանր դեպք ունենք, 100 հոգի ծայրահեղ ծանր վիճակում են և 23 մարդու միացված է արհեստական շնչառական ապարատ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց փոխնախարարը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ երբ թվերի որոշակի նվազում է լինում, հակահամաճարակային կանոնների մակարդակի կտրուկ նվազում է արձանագրվում, ինչը լուրջ խնդիր է:

Հայաստանում հունիսի 12-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 15 281 դեպք, որոնցից 5639-ն` առողջացած:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 258 դեպք:

Արձանագրվել է մահվան ևս 4 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 86 է։

Հայերեն English Русский

ՀՀ ԿԳՄՍ նախարարը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին է հանձնել Մովսես Խորենացու մեդալը

Փաշինյանն ու Փեզեշքիանն Անթալիայում քննարկել են համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր

«Երևանի ավտոբուս»-ը պարզաբանում է ներկայացրել հանրային տրանսպորտում 13-ամյա անչափահասի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ

Ռուսաստանի իշխանությունները կարտաքսեն Մոսկվայում Մոլդովայի դեսպանության աշխատակցին. Moldpres

Նոյեմբերի 12-ի միջոցառումների անոնս

ՀՀ ԿԳՄՍ նախարարն ու ՌԴ դեսպանը կարևորել են կրթության ոլորտում համագործակցությունը

Անթալիայում ընթանում է ՀՀ վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպումը

Բուլղարական RSV 421 նավի վրա անցկացվել է «Թրակիա» ավտոմայրուղու վրա տեղի ունեցած վթարների զոհերի հիշատակի արարողություն. BTA

Հիփոթեքային վարկի հատուկ առաջարկներ․ IDBank-ը՝ Toon Expo. Invest 2026-ում

Կրեմլում չեն բացառել, որ ինչ-որ փուլում Եվրոպան կարող է միանալ Ուկրաինայի շուրջ բանակցություններին