Հասարակական

Պարետի սահմանած նորմերի խախտման համար դադարեցվել է  2547 կազմակերպության գործունեությունը 

1 րոպեի ընթերցում

Պարետի սահմանած նորմերի խախտման համար դադարեցվել է  2547 կազմակերպության գործունեությունը 

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով հունիսի 10-ի դրությամբ կայացվել է 2547 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարությունից, նույն օրվա դրությամբ իրականացվել է 26 196 ստուգում, որից միայն 650-ը՝ նշված օրը:

Բոլոր ստուգվողներին տրամադրվել է խորհրդատվություն և խախտումների անհապաղ վերացման պարտադիր կատարման ցուցումներ։

Ստուգումներն իրականացնում են ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը, ՀՀ կրթության տեսչական մարմինը և ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում