Հասարակական

Համավարակի ընթացքում Հայաստանից Ռուսաստան է վերադարձել մոտ 1000 ՌԴ քաղաքացի․ Կոպիրկին

1 րոպեի ընթերցում

Համավարակի ընթացքում Հայաստանից Ռուսաստան է վերադարձել մոտ 1000 ՌԴ քաղաքացի․ Կոպիրկին

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Համավարակի ողջ ընթացքում Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան միջոցով ավելի քան 980 ՌԴ քաղաքացի վերադարձել է հայրենիք: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մամուլի ասուլիսին այս մասին ասաց ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

«Համավարակի շրջանում այլ երկրներում հայտնված ՌԴ քաղաքացիների վերադարձն ապահովելու աշխատանքը բազմաթիվ պետհաստատությունների, այդ թվում ՝ ԱԳՆ-ի աշխատանքի առանցքային ուղղություններից մեկն է: Դրա համար մոբիլիզացվել են մեր հաստատությունների գրեթե բոլոր ռեսուրսները»,- նշեց Կոպիրկինը։ Դիվանագետը, դիմելով Հայաստանում մնացած ՌԴ քաղաքացիներին, հայտնեց, որ վերադարձին վերաբերող տեղեկություններն իրենք մշտապես հրապարակում են դեսպանատան «Ֆեյսբուք»-ում, և հորդորեց ուշադիր հետևել այդ էջին։

«Այսօրվա դրությամբ, Հայաստանից Ռուսաստան հաջողվել է ապահովել 981 մարդու վերադարձը։ Նրանք վերադարձել են դեսպանատան կատարած աշխատանքի շրջանակում»,-ասաց դեսպանը։ Կոպիրկինը նշեց նաև վրացական կողմի կառուցողական մոտեցումն առ այն, որ թույլատրվում է Ռուսաստանի քաղաքացիներին Վրաստանի տարածքով ավտոբուսներով անցնել հայրենիք։

Լիլիթ Դեմուրյան

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում