ՊԵԿ նախագահն անդրադարձավ Միքայել Մինասյանի քրգործին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նորանշանակ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանն անդրադարձավ Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի քրգործին և նշեց, որ ՊԵԿ-ը հաղորդագրությունը հրապարակել է՝ հաշվի առնելով նաև նախաքննության գաղտնիությունը:

«Տվյալ քրեական գործի հետ կապված նախաքննության գաղտնիության սահմանները հաշվի առնելով՝ թույլատրելի շրջանակներում ՊԵԿ-ը պարբերաբար տեղեկատվություն տարածում է՝ հաշվի առնելով հանրային իրազեկվածության պահանջը և հանրային հետաքրքրվածության բարձր աստիճանը: Մինասյանի՝ ենթադրյալ թույլ տված արարքների վերաբերյալ մեր հաղորդագրությունում պատշաճ տեղեկատվություն արդեն տրամադրված է»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Հովհաննիսյանը՝ ավելացնելով, որ վարույթ իրականացնող մարմինը դեռ չի ստացել Վերաքննիչ դատարանի կայացրած որոշման օրինակը՝ Մինասյանին կալանավորելու միջնորդությունը մերժելու մասին։

«Հետևաբար հիմքերին անդրադառնալը վաղ է: Որոշումը ստանալուց ու դրան ծանոթանալուց հետո ընթացք կտրվի: Ինչ վերաբերում է բեկանելուն, Վերաքննիչ դատարանը, ըստ նախնական տեղեկությունների, կալանքի վերաբերյալ միջնորդության քննության հարցը վերադարձրել է առաջին ատյանի դատարան՝ նոր քննության»,- ասաց Հովհաննիսյանը՝ հավելելով, որ ավելի կոնկրետ կխոսի որոշումը ստանալուց հետո:

Հայերեն Русский

Հարավային Կովկասում ընդհանուր էկոհամակարգերը հիմք են ծառայում տարածաշրջանային ավելի սերտ գործակցության և կայուն զարգացման համար. Իրակլի Կոբախիձե

ՀՀ կառավարությունը Գեղարքունիքի սուբվենցիոն ծրագրերի համար հատկացրել է 461 միլիոն 414 հազար դրամ

ՀՀ ՆԳ նախարարը վստահեցնում է՝ COP17-ի անվտանգային բարձր մակարդակն ապահովելու համար արվել է առավելագույնը

Ղրղզստանն աջակցում է Հայաստանին՝ լեռնային և քաղցրահամ ջրերի էկոհամակարգերի կենսաբազմազանության երևանյան հարթակ ստեղծելու հարցում. Ժապարով

Իրանը կենսաբազմազանության հազարավոր տեսակների բնօրրանն է. Փեզեշքիանի ելույթը՝ COP17-ի Առաջնորդների գագաթնաժողովում

Չինաստանն անիրատեսական է համարել միջուկային զինաթափման շուրջ ԱՄՆ-ի պահանջը

Դդմաշենի միջնակարգ դպրոցի թիմը հաղթող է ճանաչվել ֆուտզալի մարզային փուլի մրցումներում

Մակրոնը Զելենսկու հետ հանդիպմանը վերահաստատել է վճռականությունն Ուկրաինային ցուցաբերվող աջակցության հարցում

Tesla-ն ներկայացրել է թռչող ավտոմեքենա

Բելգիան մտադիր է մինչև տարեվերջ Ուկրաինային մատակարարել տասը F-16 կործանիչ