Հասարակական

Արտաքին գործերի նախարարությունում կորոնավիրուսով վարակված երկու աշխատակից կա

1 րոպեի ընթերցում

Արտաքին գործերի նախարարությունում կորոնավիրուսով վարակված երկու աշխատակից կա

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արտաքին գործերի նախարարությունում կորոնավիրուսով վարակված երկու աշխատակից կա:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հունիսի 11-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:

«Այս պահի դրույթամբ երկու հոգի ունենք վարակված, որոնք մեկուսացված են: Փոքր թիվ ունենք աշխատակիցների, որոնք ինքնամեկուսացված են, որովհետև շփումներ են ունեցել վարակվածների հետ»,- ասաց Մնացականյանը:

Հայաստանում հունիսի 11-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 14 669 դեպք, որոնցից 5 466-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8 876 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 75 389 թեստավորում: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 245 դեպք:

Կառավարությունը մայիսի 14-ին որոշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև մայիսի 14-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի մայիսի 14-ից՝ ժամը 17:00-ից երկարացնել ևս 30 օրով՝ մինչև 2020 թվականի հունիսի 13-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով:

Նորայր Շողիկյան

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում