Գոլդեն Փելեսի աճուրդից Ծաղկաձորին հատկացվելիք միջոցները կուղղվեն մաքրիչ կայանի կառուցմանը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ծաղկաձորի «Գոլդեն Փելես»-ի նախատեսվող աճուրդից համայնքից հատկացվելիք գումարը կուղղվի քաղաքային մաքիչ կայանի և ներքին կոյուղատար ցանցի կառուցմանը: : «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2019թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկման ընթացքում ասաց Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը:

Մարզպետը նշեց՝ հյուրանոցի աճուրդի հետ կապված գաղտնիք է ուզում բացել: «Նման պետական գույքի աճուրդների արդյունքում գոյացած միջոցների 1/3-ը օրենսդրությամբ հատկացվում է համայնքին, 2/3-ը փոխանցվում է պետբյուջե: Եվ այդ գործընթացի վերջնարդյունքում հատկացվելիք գումարի 1/3-ը, որն իմ հաշվարկներով մոտ 5-6 մլն դոլար է կազմելու, ամբողջովին ուղղվելու է Ծաղկաձոր համայնքի քաղաքային մաքիչ կայանի և ներքին կոյուղատար ցանցի կառուցմանը»,-ասաց Պետրոսյանն ու նշեց, որ համայնքի հետ արդեն կա պայմանավորվածություն:

Ծաղկաձորում ներկայում շուրջ 52 գործող հյուրանոցներ կան: Դրանցից սեպտիկ հորերով կահավորված են ընդամենը 2 տասնյակը, մնացածը կամ միացած են քաղաքի ընդհանուր կոյուղատարին, որը դարձյալ մաքրիչ կայանի բացակայության պատճառով երկար ճանապարհ անցնելուց դարձյալ լցվում է գետը, կամ էլ լոկալ հորերի միջոցով են խնդիրը լուծում:

2019 թ. սեպտեմբերի 26-ին կառավարությունը հաստատել էր «Գոլդեն Փելես» հյուրանոց» ՍՊԸ-ի սեփականությունը հանդիսացող՝ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի Տանձաղբյուրի փողոց, 34/1 հասցեում գտնվող 19 758 քմ մակերեսով շենք-շինությունները և դրանց օգտագործման և սպասարկման համար հատկացված հողամասը, ինչպես նաև շենք շինությունների ներսում առկա շարժական գույքը որպես նվիրատվություն ընդունելու մասին որոշումը: Առաջին աճուրդը նախատեսվել էր 2019-ի դեկտեմբերին, սակայն այն չէր կայացել, քանի որ գնման համար հայտ չէր ներկայացվել: Դրանից հետո 2020-ի փետրվարին կրկին աճուրդ էր նախատեսվել, սակայն կրկին չէր կայացել՝ ոչ մի հայտ չլինելու պատճառով:

Աննա Գրիգորյան

Հայերեն

Շվեդիան 154 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային ձմռանը նախապատրաստելու համար

Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա

Եվրոպական արհմիությունների ինստիտուտը զգուշացրել է, որ ջերմային սթրեսը սպառնում է Եվրոպայում 130 միլիոն աշխատողների

ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին

Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով

Քաղաքական առումով որոշումը կայացված է. Ռուբինյանն անդրադարձել է ԱԺ նախագահի պաշտոնում իր թեկնածությունը հաստատելու որոշմանը

Դատախազությունը Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացրել ԿԸՀ

ԱԺ նախագահի պաշտոնում ՔՊ-ի թեկնածուն Ռուբեն Ռուբինյանն է

ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, թե որքան ժամանակ Վենեսուելայում երկրաշարժից հետո կշարունակվեն հետցնցումները

Լեհաստանի վարչապետն ասել է, որ Եվրոպայի ապագան պետք է կառուցվի ճշմարտության և փոխադարձ հարգանքի վրա