Սևանա լիճը կրկին «կանաչելու» վտանգի առաջ է

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սևանա լճում արդեն նկատվում է «կանաչելու» միտում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Գեղարքունիսի մարզպետ Գնել Սանոսյանը՝ անդրադառնալով լրագրողի դիտարկմանը, թե բնապահպաններն ահազանգում են, որ այս տարի ևս Սևանա լիճը կարող է կանաչել:

«Ցավոք, այո, իրականությունը դա է: Արդեն նկատվում են որոշակի նման տենդենցներ, և կունենանք կանաչելու երևույթը, թե դա ինչպիսի ծավալներ կընդգրկի և ինչքան կտևի, այս պահին կդժվարանամ ասել: Մասնագետները կգնահատեն»,-ասաց Սանոսյանը:

Նա նշեց՝ ցավոք, տասնամյակներ շարունակ տեղի է ունեցել գործընթաց, որի արդյունքներն ենք քաղում:

«Կապտականաչ ջրիմուռների աճը իսկապես լրջագույն խնդիր է: Եվ, ցավոք, այնպիսի վիճակում է, որ մենք չենք կարող ասել, որ խնդիրը, ենթադրենք, 2020-ին կլուծենք և 2021-ին չենք ունենա: Դա տարբեր պատճառներ ունի՝ օբյեկտիվ, սուբյեկտիվ, մարդածին, բնածին: Դրա համար ամենագլխավոր քայլը ափամերձ անտառաշերտը մաքրելն է, որը հայտնվել է կամ հայտնվելու է լճի մեջ»,-ասաց մարզպետը:

Անդրադառնալով աղբահանությանը՝ մարզապետն ասաց, որ երբ նշանակվել է մարզպետ, մարզի 26 համայնքում է ընդամենը կենտրոնացված աղբահանություն է եղել, հիմա 41 համայնքում կա կենտրոնացված աղբահանություն։ «Այսինքն՝ մենք հստակ աշխատանք ենք տարել այդ ուղղությամբ, քանի որ համարել ենք, որ մարզի մի շարք համայնքներից գետերի միջոցով կարող է որոշակի աղբ հասնել Սևանա լիճ: Համայքներ կան, որտեղ մասնակի է իրականացվում կենտրոնացված աղբահանությունը: Մարզում այս պահին միայն 6 փոքր լեռնային համայնքներ կան, որտեղ չկա աղբահանությունը»,-ասաց նա ու նշեց՝ ափամերձ օբյեկտներ կան, որոնք մաքրման կայաններ չունեն:

Անդրադառնալով ձկան որսին՝ Սանոսյանը կարծիք հայտնեց, որ ոչ թե ընդհանրապես պետք է արգելել ձկան որսը, այլ այդ որսը պետք է համահունչ լինի տարեկան աճի տեմպերին:

Նախորդ տարի Սևանա լճի նկատվող կապտականաչ գույնը Շրջակա միջավայրի՝ այդ ժամանակվա նախարար Էրիկ Գրիգորյանը պայմանավորել էր մի քանի գործոններով: Դրանցից են կապտականաչ ջրիմուռների աճը, ջրի սառը շերտի վնասումն ու կեղտաջրերի ու կոյուղաջրերի հոսքը լիճ:

Աննա Գրիգորյան

Հայերեն

ՄԱԿ գլխավոր քարտուղարը խիստ մտահոգված է ԱՄՆ-ի և Իրանի միջև վերսկսված փոխադարձ կրակոցներով

Գերմանիան ցանկանում է էլ ավելի կրճատել Ռուսաստանի քաղաքացիներին տրամադրվող զբոսաշրջային վիզաների քանակը

ԵՀ նախագահը հայտնել է, որ Եվրոպայում ռուսական անօդաչուների մասնակցությամբ միջադեպերը դարձել են նորմա

Հայաստանի Հանրապետությունը որևէ ջանք չի խնայում, որպեսզի դպրոցի յուրաքանչյուր շրջանավարտ կյանքում լինի հաջողակ․ վարչապետն այցելել է Երևանի և մարզերի նորակառույց դպրոցներ

Քուչակ-Ապարան ճանապարհահատվածում խոշոր ավտովթար է տեղի ունեցել. նախնական տվյալներով զոհվել է 5 մարդ

Ռեկորդային 250 օր ծովում անցկացնելուց հետո ամերիկյան USS Abraham Lincoln ավիակիրը ժամանել է Թաիլանդ

Թրամփը դարձել է ԱՄՆ գործող առաջին նախագահը, ում պատկերը հայտնվեց մեկ դոլարանոց մետաղադրամի վրա

Աուգսբուրգի երկաթուղային կայարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորվել են երկու ուկրաինացիներ

Մեկնարկում է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի պաշտոնական այցը Չեխիա

Լատվիան արգելել է Ռուսաստանից և Բելառուսից արդյունաբերական ապրանքների ներկրումը