Մի շարք առողջական խնդիրներ ունեցող 67-ամյա կինը հաղթահարել է COVID-19-ը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից հունիսի 10-ին դուրս է գրվել 67-ամյա Անահիտ Սարգսյանը, ով ունի մի շարք առողջական խնդիրներ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկանում ենք «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից։

«67 տարեկան Անահիտ Սարգսյանը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն էր ընդունվել մայիսի 22-ին, հիմնական գանգատներին էին դժվարաշնչությունը, օդի պակասը, հևոցը: Նա ունի մի շարք առողջական խնդիրներ, այդ թվում` հանգուցավոր խպիպ, զարկերակային հիպերտենզիա, տարել էր սրտամկանի սուր ինֆարկտ: Բժիշկների կողմից իրականացված հետազոտությունները փաստել են, որ առկա էր երկկողմանի թոքաբորբ: Անահիտ Սարգսյանը ստացել է դեղորայքային բուժում, ինչից հետո նկատվել է դրական դինամիկա` թոքաբորբի օջախների չափերի և խտության նվազումով, ինքնազգացվողության բարելավում: Նա դուրս է գրվել բուժկենտրոնից»,- հայտնում են ԲԿ-ից:

Հայաստանում հունիսի 10-ի ժամը 11։00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 14103 դեպք, որոնցից 5 226-ն առողջացած։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8 573 պացիենտ։ Ընդհանուր առմամբ, կատարվել է 73156 թեստավորում։ Կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 227 դեպք։

Լիլիթ Դեմուրյան

Հայերեն Русский

Էրդողանը վերահաստատել է աջակցությունը Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին

Իսպանիայի ընդդիմությունը պահանջել է տրանսպորտի նախարարի հրաժարականը՝ 69 զոհի պատճառ դարձած վթարից հետո

Հույս ունեմ, որ ընդդիմադիր գործընկերները հետևություն արել են. Ռուբինյան

Քննարկվել են ձմռանը ճանապարհների սպասարկման աշխատանքների պատշաճ կազմակերպմանն ուղղված հարցեր

Երևանում անցկացվող COP17 համաժողովի վերջին պաշտոնական լիագումար նիստերն են ընթանում

Նարեկ Կարապետյանը երկարաժամկետ խաղաղության համար անհրաժեշտ է համարում երաշխիքներն ու տարածաշրջանային հավասարակշռությունը

Շրջակա միջավայրի պաշտպանությունը նաև մարդու իրավունքների պաշտպանության հարց է. Երևանում քննարկվել է դատական համակարգի դերը

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին

Մոսկվայի ուղղությամբ արձակվել են ամենամեծ թվով ԱԹՍ-ները վերջին երկու տարվա ընթացքում

Եկամուտների հայտարարագիր ներկայացնելուն մնացել են հաշված օրեր. ինչ պետք է իմանալ մինչև վերջնաժամկետը