Հասարակական

Արարատի մարզում արձանագրվել է կորոնավիրուսից մահվան 17 դեպք

2 րոպեի ընթերցում

Արարատի մարզում արձանագրվել է կորոնավիրուսից մահվան 17 դեպք

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արարատի մարզում վերջին տվյալներով արձանագրվել է կորոնավիրուսից մահվան 17 դեպք, վարակվածների թիվը հասել է 1 165-ի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց մարզպետ Գարիկ Սարգսյանը:

«Մոտ 1 165 վարակվածներ ունենք ամբողջ մարզում, որոնցից առողջացել է 474-ը: Այսօրվա դրությամբ ունենք 17 մահ: Ընդհանուր առմամբ վիճակը գտնվում է մեր վերահսկողության ներքո»,- ասաց մարզպետն ու հիշեcրեց՝ նոր կարգավորումներով արդեն ամբուլատորիաներն են զբաղվում թեթև հիվանդներով, իսկ ավելի բարդ դեպքերը բուժում են ստանում վերապրոֆիլավորված կամ ինեֆկցիոն բուժկենտրոններում:

Նա հիշեցրեց, որ Արտաշատի ԲԿ-ն վերապրոֆիլավորվել է և դարձել ինֆեկցիոն հիվանդանոց, երկու օր է, ինչ Վեդու ԲԿ-ն նույնպես գործում է որպես ինֆեկցիոն հիվանդանոց: Արտաշատի ԲԿ-ն կարող է զբաղվել 125 հիվանդների բուժմամբ, իսկ Վեդու ԲԿ-ն՝ շուրջ 100 հիվանդների:

Հայաստանում հունիսի 10-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր14 103դեպք, որոնցից5 226-ն` առողջացած:Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում8 573պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է73 156թեստավորում: Այսպիսով` կա կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված428նոր դեպք և775առողջացած։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան227դեպք:

Աննա Գրիգորյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում