ՏԿԵ փոխնախարարները վարակվել են կորոնավիրուսով և արդեն առողջացել
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների երկու փոխնախարարները վարակվել են կորոնավիրուսով, սակայն արդեն առողջացել և վերադարձել են աշխատանքի:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այս մասին ասաց ԱԺ-ում լրագրողների հետ զրույում:
«Ունեցել ենք հիվանդներ, այս փուլում, եթե չեմ սխալվում, որևէ հիվանդ պետք է չունենանք: Հիվանդացել են իմ երկու տեղակալները, երկուսն էլ կազդուրվել են, առողջացել, հիմա աշխատանքի մեջ են»,-ասաց Պապիկյանը:
Հայաստանում հունիսի 10-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր14 103դեպք, որոնցից5226-ն` առողջացած:Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում8573պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է73 156թեստավորում: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան227դեպք:
Աննա Գրիգորյան