Ինովացիա

Հայտնի են Դրեյփերի համալսարանում ամառային ծրագրին մասնակցության մրցույթի արդյունքները

2 րոպեի ընթերցում

Հայտնի են Դրեյփերի համալսարանում ամառային ծրագրին մասնակցության մրցույթի արդյունքները

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ամփոփվել են «Վիրտուալ կոմուրջ» ծրագրի շրջանակներում ապրիլի 21-ից մայիսի 21֊ն հայտարարված պետական կրթաթոշակով Սիլիկոնյան հովտի գիտական կենտրոններից մեկի՝ Դրեյփերի համալսարանի ամառային ծրագրում ձեռնարկատիրական ուսուցում անցնելու համար հայտարարված մրցույթի արդյունքները։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից։

Մրցույթն անցկացվել է երեք փուլով՝ հայտի լրացում, հարցազրույց և գաղափարի ներկայացում (pitch)։

Ծրագրին մասնակցելու հայտ են ներկայացրել 122 գաղափարի հեղինակներ, ովքեր հարցազրույցի են մասնակցել Դրեյփերի համալսարանի մրցութային հանձնաժողովի ներկայացուցիչների հետ: Արդյունքում գաղափարի ներկայացման (pitch) համար ընտրվել են 20 մասնակիցներ։ Տեսանյութը ներկայացված է հետևյալ հղումով։

Մրցույթի ամփոփման արդյունքում հաղթող են ճանաչվել 5 ընկերությունների հետևյալ մասնակիցները՝

  1. Դավիթ Գրիգորյան ֊ Zoomerang
  2. Սյուզաննա Կարապետյան ֊ Jarviz
  3. Մովսես Մակարյան ֊ Magic Cup
  4. Սուրեն Ազատյան ֊ eBin
  5. Ռոման Զաքարյան ֊ GebeCert

Ներկայացման տեսագրությունը ներկայացված է ՀՀ ԲՏԱ նախարարության յութուբյան և ֆեյսբուքյան

Կրթական բացառիկ այս ծրագիրը նախաձեռնել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը, որն ամբողջությամբ հոգալու է ընտրված մասնակիցների ուսման ծախսերը։

Նկատի ունենալով ամբողջ աշխարհով կորոնավիրուսի տարածման աննախադեպ աճն ու վտանգը՝ դասընթացներն անցկացվելու են առցանց։ Մանրամասներ ներկայացված են հետևյալհղումով:

Դրեյփերի համալսարանը Սիլիկոնյան հովտի ամենահայտնի գիտական կենտրոններից է։ Այն հիմնել է վենչուրային կապիտալիստ Թիմ Դրեյփերը, ուր ձեռներեցության և բիզնեսի զարգացման յուրօրինակ դասընթացներ են անցկացվում: Այս համալսարանում դասախոսները համաշխարհային ճանաչում ունեցող ձեռնարկատերեր են, ովքեր ուսանողների հետ կիսվում են իրենց փորձով՝ նախապատրաստելով նրանց ներդրողի հետ հանդիպմանն ու սեփական նախագծի, բիզնես ծրագրի կամստարթափի ներկայացմանը։ Համալսարանն այժմ ուսանողներ ունի 77 երկրներից։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում