Հասարակական

ՀՔԾ-ն նախկին պաշտոնյաների ակտիվները հայտնաբերելու նպատակով հարցումներ է ուղարկել այլ երկրներ

2 րոպեի ընթերցում

ՀՔԾ-ն նախկին պաշտոնյաների ակտիվները հայտնաբերելու նպատակով հարցումներ է ուղարկել այլ երկրներ

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ հատուկ քննչական ծառայությունը շարունակում է նախկին պաշտոնատար անձանց ապօրինի հարստացման և կեղծ հայտարարագրեր ներկայացնելու, փողերի լվացման վերաբերյալ քրեական գործերի նախաքննությունը, երկու տասնյակից ավել քննչական հարցումներ են ուղարկվել այլ երկրներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանն այս մասին ասաց ՀՀ ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նիստում «Հայաստանի Հանրապետության 2019թ. պետական բյուջեի կատարման մասին»տարեկան հաշվետվություն` եկամուտների և ծախսերի կատարողականի քննարկմանը:

«Ծառայությունում շարունակվում է մի շարք նախկին պաշտոնատար անձանց ապօրինի հարստացման և կեղծ հայտարարագրեր ներկայացնելու, փողերի լվացման վերաբերյալ քրեական գործերի նախաքննությունը: Դրանցով կատարվել և ներկայումս էլ կատարվում է մեծ ծավալի քննություն: Այդ թվում՝ երկու տասնյակից ավելի քննչական հարցումներ են ուղարկվել այլ երկրներ՝ այնտեղ գտնվող հիշյալ անձանց ակտիվները հայտնաբերելու նպատակով»,-ասաց Խաչատրյանը:

Նրա խոսքով՝ նաև ծառայության վարույթում քննվել են այնպիսի քրեական գործեր, որոնցով մեկ վարույթում կատարված նախաքննության ծավալներն առավել ընդգրկուն են եղել, քան կարող էին լինել տասնյակ քրեական գործերի ծավալները:

Աննա Գրիգորյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում