Սահմանադրական դատարանի բնականոն գործունեությունը չի տուժել հեռավար ռեժիմով աշխատանքի պայմաններում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սահմանադրական դատարանի բնականոն գործունեությունը որևէ պահ չի տուժել այն ընթացքում, երբ, կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված, աշխատակիցների մեծ մասն անցել են հեռավար աշխատանքային ռեժիմի:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը:

«Երբ հայտարարվեց արտակարգ դրություն, հետո արդեն խիստ կարանտինային ռեժիմ, մենք առաջին փուլում խոցելի խմբում գտնվող մեր աշխատակիցներին, հետո արդեն աշխատակիցների մեծ մասին առաջարկել ենք, որ աշխատեն տնից: Մեր աշխատանքի առանձնահատկությունները թույլ են տալիս դա, մեծ մասն ունեն համակարգիչներ, մեր տեխնիկական ստորաբաժանմանը հանձնարարել եմ նաև բոլորին ապահովել անձնական համակարգիչներով ու աշխատավայրի համակարգչային ծրագրերով: Հեռավար աշխատանքի անցնելուց հետո ՍԴ բնականոն գործունեությունը ոչ մի պահ տուժել»,- ասաց Ղազարյանը:

Հայաստանում հունիսի 9-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր13 675դեպք, որոնցից4 451-ն` առողջացած:Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում8 933պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է71 405թեստավորում: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան217դեպք:Արձանագրվել է մահվան 74դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Կառավարությունը մայիսի 14-ին որոշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև մայիսի 14-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի մայիսի 14-ից՝ ժամը 17:00-ից երկարացնել ևս 30 օրով՝ մինչև 2020 թվականի հունիսի 13-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով:

Նորայր Շողիկյան

Հայերեն

Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից մատակարարումների խաթարումներով. Գևորգ Պապոյան

«Tour of Armenia»-ն`պատմական իրողություն․ մրցաշարի հաղթողը իտալացի Սիմոնե Ռականին է

Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին

Հայաստանում առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում սպասվում է առանց տեղումների եղանակ

Հրդեհ Երևանի Մոլդովական փողոցում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը

Հայ եղբայրները Գլենդելում փրկել են հրդեհվող ծերանոցի բոլոր բնակիչներին

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցում

Փաշինյանը խոստանում է Tour of Armenia հեծանվավազքի միջազգային մրցաշարը դարձնել ամենամյա

Կրեմլում չեն բացառել, որ Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ եռակողմ բանակցությունները կարող են վերսկսվել հոկտեմբերին