Առաջիկայում պարզ կդառնա ՀՀ-ում թոքերի արհեստական շնչառության սարքեր նախագծող ընկերության անունը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում անցկացվող թոքերի արհեստական շնչառության սարքերի նախագծման մրցույթը մոտենում է ավարտին: Շուտով պարզ կլինի հաղթող ընկերության անունը:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այսմասին նշեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ստեփան Ծատուրյանը:

«Օրեր առաջ ավարտվել է դիմումների ներկայացման ժամկետը: Այժմ դրանք քննարկելու, վերլուծելու փուլն է: Առաջիկա շաբաթներին պարզ կլինի, թե որ ընկերությունն է զբաղվելու թոքերի արհեստական շնչառության սարքերի 5 նմուշային նախատիպի նախագծմամբ»,-ասաց Ստեփան Ծատուրյանը: Նա նշեց, որ խոսքն առայժմ 5 նմուշային նախատիպի նախագծման մասին է, որից հետո նոր փորձելու են հասկանալ արտադրական պրոցեսը:

«Ասեմ, որ նման գործընթացները երկարատև ընթացք են պահանջում: Ի վերջո, նշված սարքը ուղիղ կապ ունի մարդու կենսական ֆունկցիոնալ մասը ապահովելու հետ: Հետևաբար, այն համապատասխան ստանդարտներով պետք է անցնի բոլոր անհրաժեշտ փուլերը: Նախագծման փուլն ավարտվելուց հետո կհասկանանք, թե ինչ ստանդարտներով, ինչ ծավալով պետք է արտադրենք: Նպատակն այն է, որ այն միաժամանակ և՛ ծառայի մեր ներքին կարիքները բավարարելուն, և´ արտահանվի: Այդտեղ կարևոր են նաև լիցենզավորման գործընթացները»,-ասաց նա:

Մայիսի վերջին ՀՀ կառավարության 560-Ն որոշման շրջանակում Ինժեներական ասոցիացիան հայտարարել էր դրամաշնորհային մրցույթ՝ թոքերի արհեստական շնչառության սարքերի նախագծման, մակետային նախատիպի մշակման, մակետի լաբորատոր փորձարկումների իրականացման, համակարգի նախագծի շտկման, 5 օրինակ ինժեներական նմուշի մշակման, կոնստրուկտորական փաստաթղթերի ձևավորման աշխատանքների վերաբերյալ: Ծրագրի ընդհանուր բյուջեն 90 մլն ՀՀ դրամ է՝ ներառյալ հարկերն ու պարտադիր վճարները: Դրամաշնորհի տրամադրումն իրականացվելու է փուլային եղանակով: Ծրագրի իրականացման ժամկետը մինչև 6 ամիս է:

Ստեփան Ծատուրյանը նշեց, որ ստեղծված մարտահրավերնեըը հաթահարելու համար տեխնոլոգիական ոլորտի ընկերություններից, անհատներից այս ընթացքում բազմաթիվ զանգեր ու նամակներ են ստացվել: Նրանք առաջարկում էին իրենց աջակցությունը, օգնությունը, տեղյակ էին պահում իրենց հնարավորությունների մասին, թե ինչով կարող են օգտակար լինել ստեղծված իրավիճակում: Հիմնականում, կարծես, հնարավորությունների, ներուժի գույքագրման փուլ էր: Դրանք ամփոփվում են՝ հասկանալու համար, թե հետագայում ընկերություններն ու անհատները ո՞ր ուղղություններում, ինչո՞վ կարող են օգտակար լինել:

Հայերեն English Русский

Գերմանիայի հակահետախուզությունը հայտարարել է ռուսական լրտեսական ակտիվության ուժեղացման մասին

Մեր ձեռագրերում ու պատմության մեջ դատարկ էջեր չունենք. Մատենադարանի տնօրենը պատասխանել է Հիքմեթ Հաջիևին

«Արարատցեմենտ»-ը հերքում է ցեմենտի թանկացման մասին տեղեկությունները

Մեծ Բրիտանիայի կառավարությունը դեմ է Շոտլանդիայի և Ուելսի անկախության նոր հանրաքվեներին

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը շարունակելու է «Հեզբոլլահի» ենթակառուցվածքների խոցումը Լիբանանում

Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են չհարվածել միմյանց էներգետիկ օբյեկտներին

Պաշտպանության նախարարը ու Ֆրանսիայի նոր դեսպանը քննարկել են պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարները

Թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել է «Արթիկ» ՔԿՀ-ի ծառայողը

Հայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումը

Հարյուրից ավելի աշխատանք՝ մեկ հարթակում. ցուցահանդեսով մեկնարկեց «Հայաստանի գույները» ջրաներկի միջազգային փառատոնը