ՀՀ ԶՈւ-ն մեր ինքնիշխանության երաշխիքն է․ Փաշինյանը ներկայացրեց Գլխավոր շտաբի նորանշանակ պետին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բարձրագույն սպայակազմին ներկայացրեց Զինված ուժերի Գլխավոր շտաբի նորանշանակ պետ Օնիկ Գասպարյանին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանը նախ շնորհակալություն հայտնեց Արտակ Դավթյանին՝ կատարած աշխատանքի համար և ընդգծեց, որ հսկայական աշխատանք է կատարվել, մեծ փոփոխություններ են տեղի ունեցել և ձևավորվել է մեծ օրակարգ։

Շնորհավորելով գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանին՝ վարչապետը նշեց, որ նա նոր մարդ չէ Զինված ուժերում, երկար ժամանակ է, ինչ զբաղեցնում էր ԶՈւ ԳՇ պետի առաջին տեղակալի պաշտոնը։

«Պարոն Գասպարյանը Զինված ուժերում նոր մարդ չէ, և պարոն Դավթյանի նման անցել է զիվորական ծառայության առաջխաղացման բոլոր աստիճաններով»,- ասաց Փաշինյանը:

Նա նշեց, որ այս ընթացքում վարչապետի կարգավիճակում ավելի մոտիկից շփվելով Զինված ուժերի հետ՝ շատ կարևոր և հաճելի արձանագրում է արել՝ զինվորականությունը որպես խավ կայացել է ՀՀ-ում։

«ԶՈւ-ն մեր պետականության ողնաշարի դերն է կատարում, և դրա առկայությունն ամենակարևոր երաշխիքն է մեր ինքնիշխանության, մեր պետականության և մեր լինելության։ Ինչպես ցանկացած պետություն` Հայաստանի Հանրապետությունը նույնպես ունի, թե ներքին և թե արտաքին մարտահրավերներ։ Մեր հիմնական ուժն ու երաշխիքը ԶՈւ-ն է, և ՀՀ կառավարությունը պարտավոր է պայմաններ ստեղծել այդ կառույցի համար՝ իր առջև դրված խնդիրները լուծելու համար»,- ասաց Փաշինյանը։

Նա ընդգծեց, որ առաջիկայում Արթուր Դավթյանի հետ կվերլուծեն համատեղ աշխատանքը, կարձանագրեն, թե ինչն է ստացվել, ինչը՝ ոչ։ Փաշինյանը հույս հայտնեց, որ միմյանց հետ կգան ընդհանուր եզրակացությունների և՛ կատարվածի, և՛ հետագա անելիքների վերաբերյալ։

«Պարոն Օնիկ Գասպարյան, ես համոզված եմ, որ դուք այս ընթացքում լիարժեք և ամբողջապես ներգրավված եք եղել և մասնակիցն եք եղել տեղի ունեցող պրոցեսներին։ Համոզված եմ նաև, որ փոփոխությունների ժառանգականությունը ոչ միայն կապահովվի, այլև խնդիրների լուծման որակն ավելի կբարելավվի։ Կարծում եմ, որ Ձեր ղեկավարությամբ ԶՈւ-ն ամեն օրվա, շաբաթվա, ամսվա և տարվա հետ կդառնա ավելի մարտունակ։ Մեր մեծագույն խնդիրը հետևյալն է՝ ՀՀ ԶՈւ իմիջը և այդ կառույցի նկատմամբ հանրային վերաբերմունքը, սերը և գնահատանքը հասցնել ամենաբարձր մակարդակի։ Սա ամենալավ արձանագրումն է, որ մենք կարող ենք անել»,- ասաց ՀՀ վարչապետը։

Արտակ Դավթյանը ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնից ազատվել է հունիսի 8-ին, նույն օրն էլ նշանակվել է Օնիկ Գասպարյանը։

Լիլիթ Դեմուրյան

Հայերեն English Русский

Արարատ Միրզոյանը կմասնակցի Վարշավայի անվտանգության ֆորումին

ՃՏՊ Կապանի Հալիձոր թաղամասի կամրջի մոտակայքում․ փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել Ողջի գետից

Զելենսկին խոստացել է նախագահական ընտրություններ կազմակերպել, եթե Ռուսաստանը համաձայնի 2-ամսյա ամբողջական հրադադարի

Թրամփը հայտարարել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև էներգետիկ հրադադարի մասին

Առաջիկա օրերին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ

Զելեսկին հայտնել է, թե որ դեպքում Ուկրաինան կդադարեցնի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին

Հոկտեմբերի 11-ը Ընդդեմ ցավի համաշխարհային օրն է

Նիկոսիայում բացվել է «Հավատք և ինքնություն․ մասունքներ Հայաստանի պատմության թանգարանից» ցուցահանդեսը

Աղջիկ երեխաների միջազգային օրվա շրջանակում մի խումբ երեխաներ այցելել են ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարություն

Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զոհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավորվել