ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ուղեկցությամբ հունիսի 8-ին այցելեց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Նա եղավ բոլոր բաժանմունքներում, զրուցեց բուժաշխատողների և հիվանդների հետ՝ վերջիններիս առողջություն մաղթելով:
«Սիրելի հայրենակիցներ, հասանք «Սուրբ Գրիգոր Լուսվորիչ» բժշկական կենտրոն: Ինձ հետ են տնօրենը՝ պարոն Հովակիմյանը, ով երեք անգամ մասնակցել է մեր բրիֆինգներին և առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերով տեղեկացրեց Փաշինյանը:
Արսեն Թորոսյանը Փաշինյանին հայտնեց, որ բժշկական կենտրոնում ամենամեծ թվով պացիենտներն են, և վերակենդանացման ամենամեծ բաժանմունքը այդ հիվանդանոցում է, իսկ Հովակիմյանն էլ նշեց, որ այս պահին վերակենդանացման բաժնում երեք ազատ տեղ ունեն:
Զրուցելով բժիշկների հետ՝վարչապետը տեղեկացավ, որ նրանցից ոմանք երկու ամիս տուն չեն գնացել: Վարակվածներից մի քանիսն էլ ասացին, որ համեմատաբար լավ են իրենց զգում:
Փաշինյանը շրջայցի ավարտին շնորհակալություն հայտնեց բոլոր բժիշկներին, բուժաշխատողներին, առողջապահության կազմակերպիչներին և բոլոր նրանց, ովքեր օգնում են ժողովրդին վարակը հաղթահարելու գործում:
Մինչ «Սուրբ Գրիգոր Լուսվորիչ» բժշկական կենտրոն այցելելը Փաշինյանն ու Թորոսյանը շրջայց էին կատարել «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում:
Հայաստանում հունիսի 8-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր13 325դեպք, որոնցից4099-ն` առողջացած:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում8943պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է70000 թեստավորում: Այսպիսով` կա կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված195նոր դեպք և85առողջացած։
Անժելա Համբարձումյան