Նիկոլ Փաշինյանն առողջապահության նախարարի հետ այցելեց Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կորոնավիրուսով վարակված հիվանդների վիճակին ծանոթանալու նպատակով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ուղեկցությամբ հունիսի 8-ին այցելեց Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց, շրջեց բաժանմունքներում, զրուցեց բուժաշխատողների և պացիենտների հետ:

«Սիրելի հայրենակիցներ, այժմ ես «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում եմ և եկել եմ տեղում ծանոթանալու իրավիճակին: Այստեղ են առողջապահության նախարարը, հիվանդանոցի տնօրենը: Իհարկե, իմ արտահագուստը հարց կառաջացնի. քանի որ ես վարակվել և լավացել եմ, ինչո՞ւ եմ այսպես հագնված: Նախարարն ինձ ասաց, որ որոշակի արարողակարգեր կան, կարգ կա սահմանված, և հիվանդանոց մուտք գործելիս պետք է այդ կարգին համապատասխան տեսք ունենալ, որովհետև տարբերակում չկա վարակված և չվարակված քաղաքացիների վերաբերյալ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերով ասաց Փաշինյանը:

Նա նշեց, որ կփորձի շփվել մեր հայրենակիցների հետ՝ միայն նրանց համաձայնությունը ստանալուց հետո:

ՀՀ վարչապետը մանրամասն հետաքրքրվեց, թե վարակակիրներն ինչ հանգամանքներում են վարակվել, ինչպես են հաղթահարում վարակը: Հիվանդներից շատերը խոստովանեցին, որ իրենց լավ են զգում և արդեն առողջանում են:

Ավարտելով շրջայցը՝ Փաշինյանն ասաց, որ աշխատեցին ծայրահեղ ծանր հիվանդներին ցույց չտալ, բայց տեսարանը ճնշող էր: «Լավ եղեք: Կրեք դիմակ, փրկեք կյանքեր»,-եզրափակեց ՀՀ վարչապետը:

Հայաստանում հունիսի 8-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր13 325դեպք, որոնցից4099-ն` առողջացած:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում8943պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է70000 թեստավորում: Այսպիսով` կա կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված195նոր դեպք և85առողջացած։

Անժելա Համբարձումյան

Հայերեն Русский

Ավինյանը դժգոհել է շինարարությունից հետո իրականացվող ասֆալտապատման որակից

Հայ ընտրողները վերջերս վերահաստատեցին Եվրոպայի հետ կապերը խորացնելու իրենց ցանկությունը. Գերմանիայի ԱԳ նախարար

Չինաստանի հարավ-արևմուտքում երկրաշարժի հետևանքով 13 մարդ է տուժել

Պակիստանը հարվածներ է հասցրել Աֆղանստանին. կան տասնյակ զոհեր

Համայնքային շահերը վեր են, այլ հարց լինել չի կարող. Ավինյանը հողատարածքները վերադարձնելու մասին

Երևան-Մեղրի ճանապարհին այրվել է ավտոմեքենա. հայտնաբերվել է երեք քաղաքացու այրված դի

Ասֆալտը պետք է լինի իդեալական. Ավինյանն անդրադարձավ Ավետիսյան փողոցի աշխատանքներին

Ուկրաինայի հետ բանակցությունները կարող են անցկացվել Մինսկում. Պուտին

ԱՄՆ-ն և Իրանը համաձայնել են դադարեցնել հարվածները և հանդիպում անցկացնել Կատարում. Axios

Գերմանիայի Նաումբուրգ քաղաքում Արմավիր անունով ծառուղի է բացվել