Բարձր տեխնոլոգիական ընկերությունների թիվը նախորդ տարի աճել է 25 տոկոսով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտում գրանցված նոր ընկերությունների թիվը 2019-ին աճել է 25 տոկոսով՝ հասելով 1250-ի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2019թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկմանը՝ ներկայացնելով բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտում, ռազմարդյունաբերության ոլորտում արձանագրված ցուցանիշները:

«2019-ին ոլորտում 30 տոկոս աճ ենք արձանագրել, ընդհանուր շրջանառությունը կազմել է շուրջ 320 մլն դրամ: Ընդհանուր առմամբ դա ՀՆԱ-ում 2.4 տոկոս է կազմում: Դա, իհարկե, վատ թիվ չէ, սակայն մեր գնահատմամբ՝ Հայաստանի պոտենցիալն ավելին է»,-ասաց Արշակյանն ու հիշեցրեց, որ 2018, 2019 թթ․ ՀՆԱ-ում բարձր տեխնոլոգիաների աճի տեմպը կազմել է 0.4 տոկոս, այսինքն՝ ցուցանիշը 2 տոկոսից դարձել է 2.4 տոկոս:

Ընկերությունների թիվը ևս աճել է: «Շուրջ 25 տոկոսով աճել են գրանցված նոր ընկերությունները՝ կազմելով շուրջ 1250 ընկերություն»,-ասաց նախարարը:

Արշակյանը դա մեծապես պայմանավորեց կառավարության վարած քաղաքականությամբ, մասնավորապես՝ նորաստեղծ ընկերություններին արտոնությունների տրամադրմամբ:

Աննա Գրիգորյան

Հայերեն English Русский

Ֆլորենցիայում անձրևաջուրը թափանցել է Պալացո Պիտտի, որտեղ Ժամանակակից արվեստի պատկերասրահի որոշ սրահներ փակվել են

Էմանուել Մակրոնը Ֆրանսիայի բենզալցակայաններում վառելիքի գները անտանելի է անվանել

Օլիմպիադա-2026. Շախմատի կանանց ու տղամարդկանց թիմերը հաղթեցին երկրորդ տուրում ևս

Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը կժամանի Ուկրաինա

Քննարկվել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը

Մինսկի փողոցում կլինեն նոր հետիոտնային անցում և հասարակական տրանսպորտի կանգառի կետեր

Գերմանիայի զինված ուժերը կպաշտպանեն Լատվիայի օդային տարածքը Սեյմի ընտրությունների ընթացքում

Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում Բրազիլի դեսպանի հետ

Ֆրանկֆուրտում մեկ շաբաթվա ընթացքում երրորդ անգամ պայթյուններ են որոտացել

Շոտլանդիան շրջակա միջավայրի հետ կապված մտահոգությունների պատճառով դադարեցրել է ԱԲ խոշոր տվյալների կենտրոնների հաստատման ծրագիրը