Հասարակական

Սպիտակի և Վեդու ԲԿ-ները կծառայեն կորոնավիրսուվ հիվանդների բուժման համար

1 րոպեի ընթերցում

Սպիտակի և Վեդու ԲԿ-ները կծառայեն կորոնավիրսուվ հիվանդների բուժման համար

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սպիտակի բժշկական կենտրոնը հունիսի 8-ից կվերապրոֆիլավորվի և կծառայի կորոնավիրուսով հիվանդների բուժման համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Լուռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը։

«Այս որոշումն է կայացվել Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ քննարկումների արդյունքում: Սա հնարավորություն կտա միաժամանակ ստացիոնար բժշկական ծառայություն մատուցել ավելի մեծ թվով հիվանդների: Տեղերը, սակայն, անսահմանափակ չեն»,- նշել է մարզպետը, որի գրառումն իր էջում տեղադրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Նա տեղեկացրել է, որ COVID-19-ի բուժման համար վերապրոֆիլավորվելու է նաև Արարատի մարզի Վեդու բժշկական կենտրոնը։ «Քննարկվում են նաև Մարտունու ԲԿ-ում կովիդ-բաժանմունք և Տավուշի մարզում կովիդ-կենտրոն ունենալու հարցերը»,- հավելել է Արսեն Թորոսյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում