ՍԱՏՄ-ն Մարտունու կիրակնօրյա շուկայում հայտնաբերել է մի շարք խախոտւմներ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանի գլխավորությամբ կառույցի աշխատակիցները հունիսի 7-ին շրջայց են կատարել Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի կիրակնօրյա շուկայում, որտեղ արձանագրել են պարետի կողմից սահմանված մի շարք նորմերի խախտումներ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացավ «Ֆեյսբուք»-ում Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի էջից, շուկայում չեն եղել դիմակների և ձեռնոցների համար նախատեսված փակ աղբարկղեր, չի պահպանվել սոցիալական հեռավորությունը, աշխատակիցների ջերմաչափումը լիարժեք չի կատարվել, բացակայել են ախտահանման և ջերմաչափման գրանցամատյանները: