Հասարակական

Վարչապետը ներկայացրել է կորոնավիրուսով վարակվածների և դրանից մահացածների սեռային կազմը

2 րոպեի ընթերցում

Վարչապետը ներկայացրել է կորոնավիրուսով վարակվածների և դրանից մահացածների սեռային կազմը

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի էջում ներկայացրել է Հայաստանում նոր կորոնավիրուսով վարակվածների և կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների սեռային կազմը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ վարչապետը գրել է. «Կորոնավիրուսով վարակված կանայք (հաստատված դեպքերը) 34 տոկոսով ավելին են, քան տղամարդիկ։

Բայց կորոնավիրուսից մահացածների 58 տոկոսը տղամարդիկ են, 42 տոկոսը կանայք»։

Հայաստանում հունիսի 7-ին, ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 13 130 դեպք, որոնցից 4014-ն` առողջացած:

ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնիտվյալներով՝կորոնավիրուսային հիվանդությունիցբուժվում է 8844 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 69 171 թեստավորում:

Այսպիսով` կա կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 766 նոր դեպք և 294 առողջացած։

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 200 (ավելացել է ևս 10-ով) դեպք: ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ մահացած պացիենտները եղել են 68, 68, 52, 49, 81, 82 տարեկան տղամարդիկ և 75, 66, 63, 63 տարեկան կանայք։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Արձանագրվել է մահվան ևս 3 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 72 է։

Կառավարությունը մայիսի 14-ին որոշում է կայացրել ՀՀ-ում մարտի 16-ին հայտարարված և մինչև մայիսի 14-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը մայիսի 14-ից՝ ժամը 17:00-ից երկարացնել ևս 30 օրով՝ մինչև հունիսի 13-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում